Այսօր: Երեքշաբթի, 28 Մայիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Համայնքային ծառայության թափուր հաստիքի համար մրցույթ անցկացնելու մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարինե Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
13/03/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
05/04/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետի (պաշտոնի ծածկագիր` 3.1-2 (գյուղատնտես)) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.

Հիմնական գործառույթները

1)           կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

2)          մասնակցում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

3)          իր լիազորությունների սահմաններում անհրաժեշտության դեպքում,  նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

4)          բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

5)          բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.

6)         մասնակցում է համայնքի գյուղական բնակավայրերի անձնագրային տվյալների լրամշակմանը և պարբերաբար թարմացնում տեղեկատվական բազան.

7)          բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է պետական աջակցության ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելիքի հատկացման գործընթացի կազմակերպմանը.

8)         մասնակցում է գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունների, բազմամյա տնկարկների, համախառն բերքի, միջին բերքատվության, աշնանացանի և գարնանացանի ընթացքի վերաբերյալ հաշվառման աշխատանքների կազմակերպմանը.

9)         մասնակցում է շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հայտերի հանրային քննարկումների կազմակերպմանն անհրաժեշտ գործառույթների իրականացմանը.

10)       մասնակցում է համայնքի տարածքում բնակչության գյուղացիական, օժանդակ տնտեսությունների, ընտանի կենդանիների և մեղվափեթակների հաշվառման աշխատանքների կազմակերպմանը․

11)        կազմում/լրացնում և Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե է ներկայացնում գյուղատնտեսության բնագավառում համայնքի կողմից ներկայացվող ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունները․

12)        մասնակցում է գյուղական բնակավայրերի բնակչության սեռատարիքային կազմի հաշվառման աշխատանքներին.

13)       իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

 

Ներկայացվող պահանջները

 

1)  միջնակարգ կրթություն.

2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հանրային ծառայության մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի, գյուղատնտեսության բնագավառի իրավական ակտերի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն, ինչպես նաև սոցիալական մեդիայի տիրապետում։

    Մրցույթը կկայանա 2023 թվականի ապրիլի 19-ին ժամը 15.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 1։

 

           Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք։

 

         Մրցույթին մասնակցել ցանկացողները Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ (հասցեն՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 1) կամ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (հասցեն՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում մրցութային հանձնաժողովի անունով (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).

2) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճեները՝ բնօրինակների հետ միասին.

3) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Նորոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ուլ իազորությունների իրականացմանը.

4) հայտարարություն այն մասին, որը դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չի ճանաչվել.

5) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին.

6) արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն՝բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.

7) մեկ լուսանկար 3x4 սմչափսի.

8) անձնագրի պատճենը։                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը։

Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով։

 

Փաստաթղթերնընդունվումենամենօրժամը 9.00-իցմինչև 18.00-ն, բացիշաբաթևկիրակիօրերից:

Դիմումներիընդունմանվերջինժամկետնէ 2023թվականիապրիլի5-ըժամը 18.00-ն:

 

       Մանրամասն տեղեկությունների համար դիմել Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ

      Հեռախոս` (0281) 2-20-20,  (0281) 2-51-83

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner