Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Գլաձորի մանկապարտեզի ֆիզկուլտուրայի հրահանգչի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարինե Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
13/03/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
05/04/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքիԳլաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը  հայտարարում է մրցույթ ֆիզկուլտուրայի հրահանգչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

Ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:

Ֆիզկուլտուրայի հրահանգչի հաստիքի համար սահմանված է 0.5 դրույք՝ 52 500 /հիսուներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ աշխատավարձով։

Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (լրացվում է տեղում),

2. կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),

3. անձը հաստատող փաստաթուղթ,

4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),

5. ինքնակենսագրություն (լրացվում է տեղում),

6. մեկ լուսանկար՝ 3×4 չափի,

7. այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,

9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:

Մրցույթը կկայանա 2023 թվականի ապրիլի 19-ին, ժամը 12։00-ին, բանավոր փուլը նույն օրը  թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ 14։00-ին Հայաստանի Հանրապետություն Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, գյուղ Գլաձոր 33-րդ փողոց, 2-րդ փակուղի, շենք  2  հասցեում։

Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով։

Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի մարտի 15-ից ամեն օր ժամը՝ 09:00-ից 16։30-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2023 թվականի ապրիլի 12-ը մինչև ժամը 16։30–ը ներառյալ։

  Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/11978։

 

Տեղեկությունների համար զանգահարել +374 93690179

                                            Տնօրեն՝ Իդա Նազարյան

Էլեկտրոնային փոստի հասցե՝ gladzorpartez@inbox.ru

Բոլորը
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner