Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.
Ներկայացվող պահանջները
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստվել և ստացել են նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) և ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) նախադպրոցական կրթության բնագավառում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Նախադպրոցական կրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքներ, ՀՀ աշխատանքային օրենսգրք, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի N 08-Ն, փետրվարի 21-ի N 09-Ն հրամաններ և այլ իրավական ակտեր):
4) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
5) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
7) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
8) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
9) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթը (թեստավորում և հարցազրույց) կկայանա 2023 թվականի փետրվարի 20-ին ժամը 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 1։
Մրցույթին մասնակցել ցանկացողները Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ (հասցեն՝ք. Եղեգնաձոր, Շահումյան 1) պետք է ներկայացնեն (անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով) հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) պատճենը.
3) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
4) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
5) ինքնակենսագրություն.
6) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
7) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9։00-ից մինչև 18։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023 թվականի փետրվարի 10-ը ժամը 18.00-ն:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ (հեռախոս` (0281) 2-20-20, (093) 93-14-28)