Այսօր: Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2022թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ և ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՎԱԳՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
14/11/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
08/12/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2022թ.–ի դեկտեմբերի 14-ին, ժամը` 10:00-ին համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ վաճառքի և վարձակալության մրցույթ:

ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ

լոտ 1. Եղեգնաձոր համայնք, ք.,Եղեգնաձոր ծածկագիր՝ 10-001-0063-0100, 0.04 հա, ծածկագիր` 10-001-0063-0099, 0.04 հա` 751 080 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:

լոտ  2. Եղեգնաձոր համայնք, ք.,Եղեգնաձոր ծածկագիր՝  10-001-0008-0005, 0.04593 հա, 1 326 230 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:

լոտ  3. Եղեգնաձոր համայնք, ք.,Եղեգնաձոր ծածկագիր՝  10-001-0383-0187, 9 հա, 562 500 ՀՀ դրամ մեկնարկային գնով,  նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք:

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

լոտ 4․ Եղեգնաձոր համայնք Գլաձոր բնակավայր, ծածկագիր՝ 10-015-0148-0001, 0.45283 հա, 26 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով,  նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող:

լոտ 5․ Եղեգնաձոր համայնք Գետափ բնակավայր ծածկագիր՝ 10-014-0056-0081, 0.07505 հա, 11 710 ՀՀ դրամ մեկնարկային գնով,  նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող։

Հողամասերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան: Աճուրդն անցկացվելու է դասական եղանակով`  մեկնարկային գնի 5 % բարձրացմամբ: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդի հաղթող:

 Աճուրդին մասնակցելու իրավունքուն են` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ, ովքեր համայնքապետարան են ներկայացրել`

-աճուրդին մասնակցելու հայտ

-աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր`  10000 ՀՀ դրամ

-անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանակ անանձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և  լիազորությունները հաստատող փաստաթղթերը

-աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որը կազմում է վաճառվող լոտի մեկնարկային գնի 50%-ը և մուծվում է

Կազմակերպչի նշված հաշվեհամարին աճուրդի անցկացման օրը:

Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի դեկտեմբերի 8-ը, ժամը՝ 18:00-ն: Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Եղեգնաձորի համայնքապետարան կամ զանգահարել 028122020 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք

Հեռ. +37428122020, +37428125183, Էլ. փոստ` yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Բոլորը
Տեսադարան
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am,yeghegnadzor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner