Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Աճուրդ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՎԱԳՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
22/06/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
22/07/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2022 թվականի հուլիսի 22-ին, ժամը՝ 11։00-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառք։
1)Աճուրդով օտարվող հողերի տվյալներն են.
լոտ 1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող 0.00558 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հող /կադաստրային ծածկագիր 10-001-0051-0230/, մեկնարկային գինը` 247.860 /երկու հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ
լոտ 2. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող 1.85 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը /կադաստրային ծածկագիր 10-001-0383-0176/, մեկնարկային գինը` 925.000 /ինը հարյուր քսանհինգ հազար/ ՀՀ դրամ
լոտ 3. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող 0.05754 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հող /կադաստրային ծածկագիր 10-001-0050-0182/, մեկնարկային գինը՝ 2 555 820 /երկու միլիոն հինգ հարյուր հիսուն հինգ հազար ութ հարյուր քսան/ ՀՀ դրամ
լոտ 4. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող 0.00356 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հող /կադաստրային ծածկագիր 10-001-0140-0060/, մեկնարկային գինը՝ 158 200 /հարյուր հիսուն ութ հազար երկու հարյուր /ՀՀ դրամ
լոտ 5. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող 1.85303 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը /կադաստրային ծածկագիր 10-001-0307-0035/, մեկնարկային գինը՝ 342 850 /երեք հարյուր քառասուն երկու հազար ութ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ
լոտ 6. Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.0084 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման /կադաստրային ծածկագիր 10-042-0491-0003/, մեկնարկային գինը` 43.250 /քառասուն երեք հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ
լոտ 7. Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.4579 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարք /կադաստրային ծածկագիր 10-042-0158-0102/, մեկնարկային գինը` 219.800 /երկու հարյուր տասնինը հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ
լոտ 8. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.13615 հա /կադաստրային ծածկագիր՝ 10-014-0131-0032/ և 0.2873 հա /կադաստրային ծածկագիր 10-014-0131-0038/ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը, մեկնարկային գինը` 132.350 /հարյուր երեսուն երկու հազար երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ
լոտ 9. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.46532 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր /կադաստրային ծածկագիր 10-014-0095-0109/, մեկնարկային գինը` 86.100 /ութսուն վեց հազար մեկ հարյուր /ՀՀ դրամ
լոտ 10. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 4 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր /կադաստրային ծածկագիր 10-014-0128-0056/, մեկնարկային գինը` 740 000 /յոթ հարյուր քառասուն հազար/ՀՀ դրամ
լոտ 11. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 1.15691 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր /կադաստրային ծածկագիր 10-014-0128-0059/, մեկնարկային գինը` 214 100 /երկու հարյուր տասնչորս հազար մեկ հարյուր /ՀՀ դրամ
2) Հողամասերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան: Աճուրդն անցկացվելու է դասական եղանակով` մեկնարկային գնի 5 % բարձրացմամբ: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդի հաղթող:
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ, ովքեր համայնքապետարան են ներկայացրել`
-աճուրդին մասնակցելու հայտ
-աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր` 10 000 ՀՀ դրամ
-անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը
-աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որը կազմում է վաճառվող լոտի մեկնարկային գնի 50%-ը և մուծվում է Կազմակերպչի նշված հաշվեհամարին աճուրդի անցկացման օրը:
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հուլիսի 18-ը, ժամը՝ 18:00-ն:
Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Եղեգնաձորի համայնքապետարան կամ զանգահարել 028122020 հեռախոսահամարով:
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք
Հեռ. +37428122020,

 

Բոլորը
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner