Այսօր: Հինգշաբթի, 1 Հունիսի 2023թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անի Գրիգորյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
09/02/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
25/02/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Հրավիրում ենք ձեզ Եղեգնաձոր համայնքի 2022թ. բյուջեի բաց և կառուցողական հանրային քննարկումներին` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով:

Բյուջեի հանրային քննարկումները համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան:

ՏԻՄ-երը և համայնքի աշխատակազմն ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:

2022թ. փետրվարի 20-25-ը ներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ համայնքապետարանի պաշտոնական կայքի և Facebook-յան էջի միջոցով, ինչպես նաև կարող եք ուղարկել Yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am էլեկտրոնային հասցեին:

Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք.Եղեգնաձոր, Շահումյան 1, Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:

Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն

Կից՝ հանրային քննարկումների ժամանակացույցը

Հարգանքով՝ Եղեգնաձորի համայնքապետարան

Եղեգնաձոր համայնքի 2022 թվականի  բյուջեի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Վերնաշեն բնակավայր(վարչական նստավայր)-   փետրվարի 23-ին՝ ժամը 15:00-ին

Գլաձոր բնակավայր (Մշակույթի տան կոնֆերանս դահլիճ)-   փետրվարի 23-ին՝ ժամը 16:00-ին

Գետափ բնակավայր (Մշակույթի տուն)-  փետրվարի 24-ին՝ ժամը 15:00-ին

Մալիշկա բնակավայր(Մալիշկայի համայնքապետարան)-  փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ին

Եղեգնաձոր բնակավայր(Եղեգնաձորի համայնքապետարան)- փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ինБ

Բոլորը
Մշակույթ
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner