Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2021թ.–ի հուլիսի 16-ին, ժամը`
11:30-ին համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի
ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ
լոտ 1.ծածկագիր՝ 10-001-0049-0122, 0.0016 հա, 100000 ՀՀ դրամ մեկնարկային գնով,
նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:
լոտ 2.ծածկագիր՝ 10-001-0135-0093, 0.06546 հա, 1890200 ՀՀ դրամ մեկնարկային գնով,
նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:
լոտ 3. ծածկա•իր՝ 10-001-0342-0034, 0.2 հա, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող և ծածկագիր՝ 10-001-0321-0005, 0․15527 հա, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք, 835000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
լոտ 4․ ծածկագիր՝ 10-001-0307-0033, 0․66751 հա, 35000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող։
Հողամասերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան: Աճուրդն անցկացվելու է դասական եղանակով` մեկնարկային գնի 5 % բարձրացմամբ: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդի հաղթող:
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ, ովքեր համայնքապետարան են ներկայացրել`
-աճուրդին մասնակցելու հայտ
-աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր` 5000 ՀՀ դրամ
-անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը
-աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որը կազմում է վաճառվող լոտի մեկնարկային գնի 5%-ը և մուծվում է
Կազմակերպչի նշված հաշվեհամարին աճուրդի անցկացման օրը:
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 օր առաջ: Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-17:00
ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Եղեգնաձորի համայնքապետարան կամ զանգահարել 028122020 հեռախոսահամարով:
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք
Հեռ. +37428122020, +37428125183, Էլ. փոստ` yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am