05.07.22
ՇՆՈՐՀԱՎՈ´Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐ…
|
1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքը` Սահմանադրությունը: Սահմանադրությունը մեր պետության համար բացարձակ արժեք հանդիսացող խորհրդանիշներից է, որում ամրագրվել է մեր հայրենիքի բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն: Համաձայն Սահմանադրության` Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Ուստի, մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի և ընդունի Սահմանադրությունը որպես իրավունք և պարտականություն… #Շնորհավոր_Սահմանադրության_օր
|
|
03.07.22
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
|
Հարգելի՛ քաղաքացիներ. Սույն թվականի հունիսի 30-ին կայացած համայնքի ավագանու արտահերթ նիստում ընդունված որոշումներին կարող եք ծանոթանալ այստեղ.
|
|
29.06.22
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Հարգելի՛ քաղաքացիներ․ 2022 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 18։00-ին Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մշակույթի տան կոնֆերանս դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ։
|
|
24.06.22
«Quanta» ամառային դպրոցի մեկնարկի մասին
|
«Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրն ազդարարում է ամառային դպրոցի մեկնարկի մասին, այն անցկացվելու է հուլիսի 1-10-ը՝ Դիլիջանի GreenWood հյուրանոցում։ Մանրամասները՝ այստեղ։
|
|
10.06.22
ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՅԱՑԱԾ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Հարգելի՛ քաղաքացիներ․ Սույն թվականի հունիսի 8-ին կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստում ընդունված որոշումներին կարող եք ծանոթանալ այստեղ։
|
|
09.06.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Եղեգնաձոր համայնքի ակտիվ, համայնքի խնդիրներով և համայնքում կատարվող իրադարձություններով հետաքրքրված հարգելի բնակիչներ, ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը, որպես համայնքի ղեկավարին կից ձևավորվող կանանց և երիտասարդների հարցերով խորհրդակցական մարմնի անդամ: ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԱշխատանքի տևողությունը՝ 2022 թվականից մինչև 2023 թվական:Աշխատանքի թափուր տեղի համար տեխնիկական բնութագիր՝ հասարակական հիմունքներով աշխատանք Եղեգնաձոր համայնքումՊաշտոն՝ Եղեգնաձոր համայնքի ԿԵՀ ԽՄ անդամԱշխատանքի վայրը` ՀՀ Վայոց ձորի մարզ Եղեգնաձոր խոշորացված համայնք: ՊատմությունԵղեգնաձոր համայնքի կանանց և երիտասարդների հարցերով խորհրդակցական մարմինը (ԿԵՀ ԽՄ) համայնքի ղեկավարին կից, հասարակական կարգով գործող ...
Մանրամասն |
|
08.06.22
ՇՉԱԿԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ՎԵՐՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Վերնաշեն բնակավայրի հարգելի՛ բնակիչներ․ Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի հունիսի 10-ին ժամը 10։00-11։00-ի սահմաններում Վերնաշեն բնակավայրում կիրականացվի շչակի փորձարկում: ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՉԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼ, ԽՈՒՃԱՊԻ ՉՄԱՏՆՎԵԼ
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |