Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-րդ մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ, 101-րդ հոդվածի 1-3 մասերով, հիմք ընդունելով Կարեն Շտոյանի դիմումը․
1․ Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Կարեն Մեխակի Շտոյանին սեփականության իրավունքով պատկանող 0.1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15112023-10-0026 վկայական) ճանաչել համայնքային սեփականություն:
2․ Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։