Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Արթուր Կարապետյանի դիմումը.
1․ Արթուր Սուրիկի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Ն.Մշեցու 1/4 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N22012025-10-0013), ք.Եղեգնաձոր, Ն.Մշեցու փողոց, 1/3 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 11082014-10-0002) հասցեներում գրանցված անշարժ գույքերը միավորել տրամադրելով հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Ն. Մշեցու փողոց, 1/3 հողամաս ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: