Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Արթուր Կարապետյանի դիմումը.
1․ Արթուր Ալբերտի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր,Կամոյի նրբանցք,10/1 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 403163), ք.Եղեգնաձոր, Անդրանիկի փողոց,7/7 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 07062024-10-0008) և Կամոյի փողոց 2/8 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 01042025-10-0018)հասցեներում գրանցված անշարժ գույքերը միավորել տրամադրելով հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Զորավար Անդրանիկի փողոց, 7/7 առևտրի սրահ ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: