Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Գառնիկ Առուշանյանի դիմումը.
1․ Գառնիկ Ջաասինի Առուշանյանին սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Միկոյան 2/03 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2447920), ք.Եղեգնաձոր,Միկոյան փողոց 4-1/ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 18122020-10-0021)հասցեներում գրանցված անշարժ գույքերը միավորել տրամադրելով հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Ա. Միկոյան փողոց, 2/2 առևտրի սրահ ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: