Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 25.01.2018թ. <<Եղեգնաձոր համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին>> թիվ 04 որոշմամբ հաստատված կարգը. 1. Սոցիալական խնդիրների ուսումնասիրման և լուծման, անապահով խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումների քննարկման նպատակով ստեղծված մշտական գործող հանձնաժողովի կազմը փոփոխել և հաստատել հետևյալ կազմը․
1) Հովհաննիսյան Նեկտար - ավագանու անդամ - նախագահ
2) Ավագյան Հայկանուշ - ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ - անդամ
3) Պողոսյան Քրիստինե - գլխավոր մասնագետ /սոց․ աշխատող/ - անդամ
4) Սմբատյան Վոլոդյա - ավագանու անդամ - անդամ
5) Խաչատրյան Գառնիկ - ավագանու անդամ - անդամ
6) Մովսիսյան Դավիթ - ավագանու անդամ - անդամ
7) Բաղդասարյան Ռոբերտ - ավագանու անդամ - անդամ
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |