Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 171
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.05.25 Հարգանքի տուրք՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը՝ մարզային իշխանության ներկայացուցիչների, աշխատակազմի, համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցների և բնակիչների ուղեկցությամբ, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել զոհված հերոսների հիշատակին:
Համայնքի բնակավայրերում ևս հարգանքի տուրք է մատուցվել զոհված հերոսների հիշատակին։
08.05.25 Այցելություն 99-ամյա վետերան Խորեն Հարությունյանին

Մայիսի 9-ին ընդառաջ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը՝ համայնքապետարանի աշխատակիցների և ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Գետափ գյուղի 99-ամյա բնակիչ Խորեն Հարությունյանին:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել  մեր օրերում ապրող համայնքի միակ վետերանին կերտած հաղթանակների համար և մաղթել քաջառողջություն ու  երկար տարիների կյանք:

08.05.25 Բարեկարգման աշխատանքներ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում

Մայիսի 9-ին ընդառաջ «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի և ՀՀ ՊՆ թիվ 23750 զորամասի զինծառայողների համատեղ ջանքերով բարեկարգվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը:

08.05.25 Հարգանքի տուրք՝ Երկրապահի օրվա կապակցությամբ

Երկրապահի օրվա կապակցությամբ Եղեգնաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը՝ համայնքապետարանի աշխատակիցների և ավագանու անդամների ուղեկցությամբ, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Կ. Դեմիրճյանի անվան զբոսայգում գտնվող Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին:

08.05.25 Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումների ժամանակացույց
Հարգելի՛ բնակիչներ, Ներկայացնում ենք Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումների ժամանակացույցը՝Ժամը՝ 10:30, Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և Գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրություն Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում,Ժամը՝ 10:40, խորհրդանշական կռոսավազք 1418մ երկարությամբ Սև քար հուշարձանից մինչև Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր,Ժամը՝ 11:30, «Մարտի են գնում միայն ծերունիները» ֆիլմի դիտում Գլաձորի կոնֆերանս դահլիճում,Ժամը՝ 11:30, «Գնդակը վախենում է քաջից» ֆիլմի դիտում Գետափի մշակույթի տանը,Ժամը՝ 12:00, Վերնաշեն բնակավայրի Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ... Մանրամասն
08.05.25 Եղեգնաձորում հանգրվանած T-34 մարտական տանկի պատմությունը
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին ընդառաջ ներկայացնում ենք Եղեգնաձորում հանգրվանած T-34 մարտական տանկի պատմությունը:Տանկը հավերժացնում է եղեգնաձորցի զոհվածներին, որոնք հերոսացել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ:T-34 մարտական տանկը ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության 1969թ. դեկտեմբերի 26-ի հրամանով խորհրդային բանակի հաշվեկշռից որպես սեփականություն հանձնվել է Հայկական ԽՍՀ Եղեգնաձորի շրջանային խորհրդի հաշվեկշռին և 1970թ. մայիսի 1-ին բարձրացվել է Եղեգնաձոր քաղաքում կառուցված պատվանդանին: Գործընթացը նախաձեռնել է ՀԿԿ Եղեգնաձորի շրջկոմի 1958-1970թթ. առաջին քարտուղար Արամ Հովսեփյանը, ուստի ժողովրդի շրջանում տանկը ստացել է նաև «Հովսեփյանի տանկ» անվանումը:Տանկը մասնակցել ... Մանրամասն
08.05.25 Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումների վերաբերյալ

Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ Եղեգնաձորի թիվ 2 մանկապարտեզի սաները  Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում կազմակերպել էին տոնական միջոցառում, որին ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը, աշխատակազմի անդամները, սաների ծնողները և բնակիչները:

 Երեխաների մանկական շուրթերից հնչած հայրենասիրական երգերն ու բանաստեղծությունները հուզեցին բոլոր ներկաներին և պարգևեցին գեղեցիկ ակնթարթներ:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
.
ՀՀ բանակի օրը Եղեգնաձոր համայնքում 2025թ․
Հայոց բանակի օրը Եղեգնաձոր  համայնքում
Ամանոր 2025
ՀՀ Սահմանադրությունը Եղեգնաձոր համայնքում
Հունիսի 1-ը Եղեգնաձորում
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner