08.05.25
Այցելություն 99-ամյա վետերան Խորեն Հարությունյանին
|
Մայիսի 9-ին ընդառաջ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը՝ համայնքապետարանի աշխատակիցների և ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Գետափ գյուղի 99-ամյա բնակիչ Խորեն Հարությունյանին: Հյուրերը շնորհակալություն են հայտնել մեր օրերում ապրող համայնքի միակ վետերանին կերտած հաղթանակների համար և մաղթել քաջառողջություն ու երկար տարիների կյանք:
|
|
08.05.25
Բարեկարգման աշխատանքներ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում
|
Մայիսի 9-ին ընդառաջ «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի և ՀՀ ՊՆ թիվ 23750 զորամասի զինծառայողների համատեղ ջանքերով բարեկարգվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը:
|
|
08.05.25
Հարգանքի տուրք՝ Երկրապահի օրվա կապակցությամբ
|
Երկրապահի օրվա կապակցությամբ Եղեգնաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը՝ համայնքապետարանի աշխատակիցների և ավագանու անդամների ուղեկցությամբ, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Կ. Դեմիրճյանի անվան զբոսայգում գտնվող Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին:
|
|
08.05.25
Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումների ժամանակացույց
|
Հարգելի՛ բնակիչներ, Ներկայացնում ենք Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումների ժամանակացույցը՝Ժամը՝ 10:30, Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և Գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրություն Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում,Ժամը՝ 10:40, խորհրդանշական կռոսավազք 1418մ երկարությամբ Սև քար հուշարձանից մինչև Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր,Ժամը՝ 11:30, «Մարտի են գնում միայն ծերունիները» ֆիլմի դիտում Գլաձորի կոնֆերանս դահլիճում,Ժամը՝ 11:30, «Գնդակը վախենում է քաջից» ֆիլմի դիտում Գետափի մշակույթի տանը,Ժամը՝ 12:00, Վերնաշեն բնակավայրի Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ...
Մանրամասն |
|
08.05.25
Եղեգնաձորում հանգրվանած T-34 մարտական տանկի պատմությունը
|
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին ընդառաջ ներկայացնում ենք Եղեգնաձորում հանգրվանած T-34 մարտական տանկի պատմությունը:Տանկը հավերժացնում է եղեգնաձորցի զոհվածներին, որոնք հերոսացել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ:T-34 մարտական տանկը ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության 1969թ. դեկտեմբերի 26-ի հրամանով խորհրդային բանակի հաշվեկշռից որպես սեփականություն հանձնվել է Հայկական ԽՍՀ Եղեգնաձորի շրջանային խորհրդի հաշվեկշռին և 1970թ. մայիսի 1-ին բարձրացվել է Եղեգնաձոր քաղաքում կառուցված պատվանդանին: Գործընթացը նախաձեռնել է ՀԿԿ Եղեգնաձորի շրջկոմի 1958-1970թթ. առաջին քարտուղար Արամ Հովսեփյանը, ուստի ժողովրդի շրջանում տանկը ստացել է նաև «Հովսեփյանի տանկ» անվանումը:Տանկը մասնակցել ...
Մանրամասն |
|
08.05.25
Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումների վերաբերյալ
|
Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ Եղեգնաձորի թիվ 2 մանկապարտեզի սաները Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում կազմակերպել էին տոնական միջոցառում, որին ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը, աշխատակազմի անդամները, սաների ծնողները և բնակիչները: Երեխաների մանկական շուրթերից հնչած հայրենասիրական երգերն ու բանաստեղծությունները հուզեցին բոլոր ներկաներին և պարգևեցին գեղեցիկ ակնթարթներ:
|
|
07.05.25
Խոշոր և մանր եղջերավոր անասուններին արածեցումը 1 օրով դադարեցնելու վերաբերյալ
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ ս/թ մայիսի 8-ին ժամը 11:00-ից Գետափի Մ-10 (Հ-79), Մալիշկայի Հ-2, Գլաձոր֊Վերնաշեն Հ-48 հատվածներում «ՌԱՖԷԼԳՐԻԳ» ՓԲԸ-ի կողմից իրականացվելու է ավտոճանապարհների մետաղական արգելափակոցների և ճանապարհի կողային հատվածներում առաջացած խոտային ծածկույթի դեղորայքի միջոցով մշակման աշխատանքներ: խնդրում ենք նշված հատվածներում 1 օրով դադարեցնել խոշոր և մանր եղջերավոր անասունների արածեցումը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |