18.04.25
‼️ ԿԱՐԵՎՈՐ ‼️
|
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`• վառել խարույկներ չնախատեսված վայրերում:Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով.• նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.• ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում.• կատարել չոր խոտի, խոզանի այրում.• բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ.• ...
Մանրամասն |
|
16.04.25
Սերմարտադրողների և ներկրողների ցանկի վերաբերյալ
|
Ձեզ ենք ներկայացնում սերմարտադրողների և ներկրողների ցանկը։ Խնդրում ենք զանգահարելու դեպքում ճշտել հավաստագրի առկայությունը և Մերձավանի սերմերի ՊՈԱԿ-ի (ԳՀՀԿ ՊՈԱԿ) կողմից լաբորատոր փորձաքննություն անցած լինելու հանգամանքը: ՊՈԱԿ կարող եք զանգահարել 060-500-677 և 095-500-677 հեռախոսահամարներով:  Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրի շահառու դառնալու համար սերմարտադրողների և ներկրողների հավաստագրի և ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության եզրակացության առկայությունը պարտադիր պայման է:
|
|
15.04.25
Ծաղկազարդը Եղեգնաձոր համայնքում
|
Ծաղկազարդը Եղեգնաձոր համայնքում
|
|
15.04.25
«Girls in ICT» միջազգային նախաձեռնության վերաբերյալ
|
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» և «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունները, միանալով ՄԱԿ-ի ՏՀՏ մասնագիտացված գործակալության՝ ITU-ի «Girls in ICT» միջազգային նախաձեռնությանը, այս տարի կազմակերպում են համաժողով՝ «Աղջիկները ՏՀՏ-ում. հաղթահարելով խոչընդոտները՝ հանուն ներառական թվային վերափոխման» խորագրով։Համաժողովը կկայանա՝ Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ համայնք Արմենիա հյուրանոցում Ապրիլի 26-ին, ժամը՝ 14:00-ին։Միջոցառման նպատակն է խթանել կանանց և աղջիկների ներգրավվածությունը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում, ներկայացնել ոլորտի նորարարական զարգացումները, ինչպես նաև քննարկել Արհեստական բանականության կիրառումը կրթության ...
Մանրամասն |
|
07.04.25
Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
|
Սիրելի՛ մայրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Դուք տարածում եք լույս և ջերմություն՝ մշտապես լինելով ձեր ընտանիքների հույսն ու ապավենը։ Այս օրը ևս մեկ առիթ է շնորհակալ լինելու ձեզ՝ ձեր նվիրվածության, հոգատարության և հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրո համար։ Դուք եք ծնում և դաստիարակում հերոսներ, որոնք զօր ու գիշեր անձնվիրաբար հսկում են մեր երկրի սահմանները։ Սիրելի՛ մայրեր, կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ ընտանեկան ներդաշնակություն, հարատև սեր և ամուր առողջություն։ Միշտ ժպտացե՛ք։
|
|
03.04.25
Անդրանիկի փողոցում կատարված ծառատունկի վերաբերյալ
|
Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցում Եղեգնաձորի համայնքապետարանի, «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կատարվել է ծառատունկ, որին ակտիվ մասնակցություն են ունեցել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Հրաչյա Վարդանյանը: Ծառերի ոռոգման աշխատանքներն իրականացվելու են նոր կառուցված ոռոգման ցանցի միջոցով:Համայնքում ծառատնկման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: 🌳📌Անդրանիկի փողոցում ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներն իրականացվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և Եղեգնաձորի համայնքապետարանի համագործակցությամբ «ՄԱԿ-ի 2030 Օրակարգի և Կայուն զարգացման նպատակների ...
Մանրամասն |
|
01.04.25
Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրի վերաբերյալ
|
Բուսաբուծության աջակցության ծրագրի նպատակն է հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025 թվականին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը: Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի տարածքում խթանվում է աղյուսակում նշված մշակաբույսերի տեսակների մշակությունը։Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել բացառապես հավաստագրված սերմերով։Ծրագրով նախատեսվում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |