07.04.25
Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
|
Սիրելի՛ մայրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Դուք տարածում եք լույս և ջերմություն՝ մշտապես լինելով ձեր ընտանիքների հույսն ու ապավենը։ Այս օրը ևս մեկ առիթ է շնորհակալ լինելու ձեզ՝ ձեր նվիրվածության, հոգատարության և հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրո համար։ Դուք եք ծնում և դաստիարակում հերոսներ, որոնք զօր ու գիշեր անձնվիրաբար հսկում են մեր երկրի սահմանները։ Սիրելի՛ մայրեր, կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ ընտանեկան ներդաշնակություն, հարատև սեր և ամուր առողջություն։ Միշտ ժպտացե՛ք։
|
|
03.04.25
Անդրանիկի փողոցում կատարված ծառատունկի վերաբերյալ
|
Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցում Եղեգնաձորի համայնքապետարանի, «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կատարվել է ծառատունկ, որին ակտիվ մասնակցություն են ունեցել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Հրաչյա Վարդանյանը: Ծառերի ոռոգման աշխատանքներն իրականացվելու են նոր կառուցված ոռոգման ցանցի միջոցով:Համայնքում ծառատնկման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: 🌳📌Անդրանիկի փողոցում ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներն իրականացվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և Եղեգնաձորի համայնքապետարանի համագործակցությամբ «ՄԱԿ-ի 2030 Օրակարգի և Կայուն զարգացման նպատակների ...
Մանրամասն |
|
01.04.25
Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրի վերաբերյալ
|
Բուսաբուծության աջակցության ծրագրի նպատակն է հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025 թվականին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը: Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի տարածքում խթանվում է աղյուսակում նշված մշակաբույսերի տեսակների մշակությունը։Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել բացառապես հավաստագրված սերմերով։Ծրագրով նախատեսվում ...
Մանրամասն |
|
26.03.25
Համայնքի ՆՈՒՀ-երի ներկայացուցիչների փոխադարձ այցելությունը Մալիշկայի թիվ 1 մանկապարտեզ
|
Շարունակվում են համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագետների փոխադարձ այցելությունները: Այս անգամ ուսումնական գործընթացը դիտարկվել է Մալիշկայի թիվ 1 մանկապարտեզում: ՆՈՒՀ-երի ներկայացուցիչները դիտարկել են երեխաների զարգացմանը նպաստող միջավայրը և այցն ամփոփել համատեղ քննարկմամբ:
|
|
26.03.25
Գարնանային հեղեղումների վերաբերյալ
|
Հարգելի՛ բնակիչներ Գարնանային տեղումներով պայմանավորված մարզի գետերի ջրերի ելքերի մեծացման հետևանքով հնարավոր սելավներից և ջրածածկումներից խուսափելու, սելավավտանգ և հեղեղավտանգ ռիսկի նվազեցման, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով առաջարկվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝ - Ամենօրյա ռեժիմով հետևել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի եղանակի տեսությանը և գետերի ջրային ռեժիմի կանխատեսումներին:
- Վտանգի, ինչպես նաև հեղեղների և սելավների առկայության դեպքում տեղեկացնել ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911 հեռախոսահամարին:
|
|
26.03.25
«LEASING EXPO 2025» ցուցահանդեսի վերաբերյալ
|
Տեղեկացնում ենք, որ «LEASING EXPO 2025»-ն արդեն երկրորդ անգամ մեկ հարկի տակ կհավաքի խոշոր կազմակերպությունների և 100-ից ավել բրենդների, որոնք առաջարկում են տարատեսակ սարքավորումներ: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 18-ին, ժամը՝ 12:00-ին Մերիդիան էքսպո կենտրոնում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
|
|
24.03.25
Ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով հերթագրման աշխատանքների վերաբերյալ
|
Տեղեկացնում ենք, որ Եղեգնաձորի համայնքապետարանում և վարչական ղեկավարների նստավայրերում մեկնարկել են ռուսական արտադրության ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով հերթագրման աշխատանքները։ Ազոտական պարարտանյութի այս պահի արժեքը 7500 ՀՀ դրամ է: Հերթագրման աշխատանքների վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 11֊ն է։ Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 0281 2 51 83 հեռախոսահամարով կամ մոտենալ համայնքապետարան։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |