Այսօր: Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.11.24 «Արտակարգ իրավիճակների պատրաստություն Հայաստանի հարավում» ծրագրի աշխատանքային քննարկման վերաբերյալ
Նոյեմբերի 22-ին Եղեգնաձորի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների, վարչական ղեկավարների, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»/ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եղեգնաձոր համայնքում «Արտակարգ իրավիճակների պատրաստություն Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակում նախատեսվող հիմնական գործողությունները և դրանց ազդեցությունը աղետներին դիմակայելու համայնքի կարողությունների վրա: Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքի բնակիչների ակտիվ ներգրավվածությունը աղետների պատրաստության ... Մանրամասն
19.11.24 Մալիշկայի համայնքային գրադարանում կազմակերպված միջոցառման վերաբերյալ

Օրերս Մալիշկայի համայնքային գրադարանում կազմակերպվել էր Ավ. Իսահակյանի «Լիլիթը» և Նար֊Դոսի «Ես և Նա» ստեղծագործությունների քննարկում։
Ջերմ մթնոլորտում ընթերցողները կիսվեցին իրենց տպավորություններով:

13.11.24 Համայնքային ժողովին մասնակցելու հրավեր
Եղեգնաձոր խոշորացված համայնքի հարգելի բնակիչ,«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն համագործակցելով Եղեգնաձորի համայնքապետարանի հետ ս/թ նոյեմբերի 19-ին, ժամը 10:30-ին Գլաձոր բնակավայրի կոնֆերանս դահլիճում կազմակերպում է համայնքային ժողով:Համայնքային ժողովի նպատակն է համատեղ քննարկել համայնքային ծառայությունները և որոշել համայնքային այն ծառայությունը, որն ավելի շատ կարիք ունի բարելավման։ Համայնքային ժողովին մասնակցել կարող են Եղեգնաձոր համայնքի բոլոր բնակավայրերից։ Խրախուսվում է հատկապես ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց,  փախստական, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների մասնակցությունը։Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել լրացնելով ... Մանրամասն
13.11.24 Փոփոխություններ Եղեգնաձոր քաղաքի երթևեկության կազմակերպման գործընթացում

Հարգելի՛ բնակիչներ

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 14-ից 16-ը, ժամը 10:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի-Մոմիկ փողոցների խաչմերուկից մինչև Պ. Սևակ-Մոմիկ փողոցների խաչմերուկն ընկած հատվածի երթևեկությունը: Վերոնշյալ հատվածներում «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվելու են Ամանորի նախապատրաստական աշխատանքներ:

12.11.24 Կառավարության որոշման մեջ կատարված փոփոխության վերաբերյալ

Հարգելի՛ բնակիչներ

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 24 հոկտեմբերի 2024 թվականի N 1734–Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրի» մեջ 

Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://www.e-gov.am/gov-decrees/item/43620/։

10.11.24 Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
Հարգելի՛ գործընկերներ, համայնքապետարանների, համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցներ, ավագանու անդամներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: Անցած 28 տարիների ընթացքում մեր համայնքները հզորացել են ձեր ներդրած ջանքերի, մասնագիտական կարողությունների և նվիրյալ աշխատանքի շնորհիվ: Դուք վստահորեն կատարում են ձեր առջև դրված խնդիրները՝ նպաստելով համայնքի բնակիչների բարեկեցությանը և առաջընթացին: Վստահ եմ, որ մեր միասնությամբ և պատասխանատու վարքագծով շարունակելու ենք հզորացնել մեր համայնքները և նպաստել տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, քաջառողջություն և մասնագիտական նորանոր ... Մանրամասն
08.11.24 Մի՛ այրեք չոր տերևները
     Հարգելի՛ բնակիչներՀաշվի առնելով չոր տերևների այրման մահաբեր հետևանքները և դրանց այրման դեպքում նախատեսված տուգանքը՝ Եղեգնաձորի համայքապետարանի նախաձեռնությամբ այսուհետ կհավաքվեն նաև տերևաթափից առաջացած թափոնները, որոնք կենթարկվեն վերամշակման:          Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար հորդորում ենք թաղամասերի կամ փողոցների բոլոր բնակիչներին միաժամանակ թափոնները հավաքել տեխնիկայի համար հասանելի վայրերում և կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով ՝ 094 949894:Խնդրում ենք զանգահարել միայն այն դեպքում, երբ թաղամասի կամ փողոցի բոլոր բնակիչները կհավաքեն իրենց այգիների տերևները:Հիշեցում. Վարչական իրավախախտումների մասին ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՀՀ Սահմանադրությունը Եղեգնաձոր համայնքում
Հունիսի 1-ը Եղեգնաձորում
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner