31.12.25
Հարկային պարտավորությունները սահմանված ժամկետում կատարելու մասին
|
Տույժերից խուսափելու նպատակով հորդորում ենք օրենքով սահմանված ժամկետում կատարել ձեր հարկային պարտավորությունները: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների՝ ֆիզիկական անձինք հարկային պարտավորությունները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը, իսկ կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:
|
|
20.10.25
«Արվեստներ և արհեստներ. ոչ նյութական ժառանգության ուղիներ» խորագրով էքսպո ցուցահանդեսի վերաբերյալ
|
Հոկտեմբերի 17-ին Եղեգնաձորի համայնքապետարանի և Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի հարակից տարածքում տեղի ունեցավ «Արվեստներ և արհեստներ. ոչ նյութական ժառանգության ուղիներ» խորագրով էքսպո ցուցահանդես: Ցուցահանդեսի շրջանակում ելույթ ունեցան Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և Երաժշտական դպրոցի սաները:
|
|
15.10.25
Երեխաների պարտադիր կրթության իրավունքն ապահովելու վերաբերյալ
|
Տեղեկացնում ենք, որ օրենքով սահմանված ժամկետում երեխաներին հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունելու և վերջիններիս պարտադիր կրթության իրավունքն ապահովելու նպատակով՝ 24-11-2010 N 1640-Ն հրամանով սահմանվել և այս՝ 2025-2026 ուսումնական տարվանից ուժի մեջ է մտել մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում` երեխային իր տարիքին համապատասխան դասարան ընդունելու դրույթը:
|
|
13.10.25
«Արվեստներ և արհեստներ. ոչ նյութական ժառանգության ուղիներ» էքսպո ցուցահանդեսի վերաբերյալ
|
Հոկտեմբերի 17-ին Եղեգնաձորի համայնքապետարանի և Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի հարակից տարածքում տեղի կունենա «Արվեստներ և արհեստներ. ոչ նյութական ժառանգության ուղիներ» էքսպո ցուցահանդես:
|
|
10.10.25
«Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժությունների վերաբերյալ
|
Համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պլան-ժամանակացույցի 2025թ. հոկտեմբերի 14-ին` Եղեգնաձոր համայնքի Գլաձոր և Վերնաշեն, հոկտեմբերի 17-ին` Եղեգնաձոր համայնքի Գետափ, հոկտեմբերի 24-ին` Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրերում և նշված բնակավայրերի հանրակրթական դպրոցներում ժամը 10:00-ից 14:00 ընկած ժամանակահատվածում կանցկացվեն «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
|
|
09.10.25
Համագործակցության հուշագիր Լեհաստանի Հանրապետության Չեխանովեց քաղաքի հետ
|
Սույն թվականի հոկտեմբերի 3-6-ը Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը հյուրընկալել էր Լեհաստանի Հանրապետության պատվիրակությանը, որի կազմում էին Լեհաստանում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը, Չեխանովեց և Օժեշե քաղաքների քաղաքապետերը և ավագանու անդամները: Այցի շրջանակներում հյուրերը ծանոթացել են համայնքի պատմամշակութային ժառանգությանը, այցելել կրթական կենտրոններ և գործարաններ: Եղեգնաձոր և Չեխանովեց քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը հիմք կհանդիսանա տարբեր ոլորտներում երկու քաղաքների համագործակցության խորացման համար:
|
|
07.10.25
Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ
|
Սիրելի՛ գրադարանավարներ, Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ: Դուք ձեր հայրենանվեր գործով սերմանում եք սեր դեպի գրքերի զարմանահրաշ աշխարհ, պահպանում ազգային և համաշխարհային գրական ժառանգությունը և ակտիվացնում մեր համայնքի մշակութային կյանքը: Մաղթում եմ ձեզ մասնագիտական նորանոր հաջողություններ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |