26.11.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին, Մալիշկա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գ. ...
Մանրամասն |
|
26.11.24
Մալիշկայի համայնքային գրադարանում կազմակերպված միջոցառման վերաբերյալ
|
Օրերս Մալիշկայի համայնքային գրադարան էին այցելել 5-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Ի. Դովլաթյանի գլխավորությամբ: Աշակերտներն ակտիվ մասնակցեցին քաղաքավարության կանոնների վերաբերյալ քննարկմանը, իսկ հետո ընթերցեցին «Փշոտ ոզնու» հեքիաթը: Հեքիաթի վերլուծության հիման վրա երեխաները վերհանեցին ընկերության մեջ կարևոր արժեքները:
|
|
22.11.24
«Արտակարգ իրավիճակների պատրաստություն Հայաստանի հարավում» ծրագրի աշխատանքային քննարկման վերաբերյալ
|
Նոյեմբերի 22-ին Եղեգնաձորի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների, վարչական ղեկավարների, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»/ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եղեգնաձոր համայնքում «Արտակարգ իրավիճակների պատրաստություն Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակում նախատեսվող հիմնական գործողությունները և դրանց ազդեցությունը աղետներին դիմակայելու համայնքի կարողությունների վրա: Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքի բնակիչների ակտիվ ներգրավվածությունը աղետների պատրաստության ...
Մանրամասն |
|
19.11.24
Մալիշկայի համայնքային գրադարանում կազմակերպված միջոցառման վերաբերյալ
|
Օրերս Մալիշկայի համայնքային գրադարանում կազմակերպվել էր Ավ. Իսահակյանի «Լիլիթը» և Նար֊Դոսի «Ես և Նա» ստեղծագործությունների քննարկում։ Ջերմ մթնոլորտում ընթերցողները կիսվեցին իրենց տպավորություններով:
|
|
13.11.24
Համայնքային ժողովին մասնակցելու հրավեր
|
Եղեգնաձոր խոշորացված համայնքի հարգելի բնակիչ,«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն համագործակցելով Եղեգնաձորի համայնքապետարանի հետ ս/թ նոյեմբերի 19-ին, ժամը 10:30-ին Գլաձոր բնակավայրի կոնֆերանս դահլիճում կազմակերպում է համայնքային ժողով:Համայնքային ժողովի նպատակն է համատեղ քննարկել համայնքային ծառայությունները և որոշել համայնքային այն ծառայությունը, որն ավելի շատ կարիք ունի բարելավման։ Համայնքային ժողովին մասնակցել կարող են Եղեգնաձոր համայնքի բոլոր բնակավայրերից։ Խրախուսվում է հատկապես ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, փախստական, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների մասնակցությունը։Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել լրացնելով ...
Մանրամասն |
|
13.11.24
Փոփոխություններ Եղեգնաձոր քաղաքի երթևեկության կազմակերպման գործընթացում
|
Հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 14-ից 16-ը, ժամը 10:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի-Մոմիկ փողոցների խաչմերուկից մինչև Պ. Սևակ-Մոմիկ փողոցների խաչմերուկն ընկած հատվածի երթևեկությունը: Վերոնշյալ հատվածներում «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվելու են Ամանորի նախապատրաստական աշխատանքներ:
|
|
12.11.24
Կառավարության որոշման մեջ կատարված փոփոխության վերաբերյալ
|
Հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 24 հոկտեմբերի 2024 թվականի N 1734–Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրի» մեջ Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/43620/։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |