Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.03.25 Համայնքի ՆՈՒՀ-երի ներկայացուցիչների փոխադարձ այցելությունը Մալիշկայի թիվ 1 մանկապարտեզ
Շարունակվում են համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագետների փոխադարձ այցելությունները:
Այս անգամ ուսումնական գործընթացը դիտարկվել է Մալիշկայի թիվ 1  մանկապարտեզում: ՆՈՒՀ-երի ներկայացուցիչները դիտարկել են երեխաների զարգացմանը նպաստող միջավայրը և այցն ամփոփել համատեղ քննարկմամբ:
26.03.25 Գարնանային հեղեղումների վերաբերյալ

Հարգելի՛ բնակիչներ

Գարնանային տեղումներով պայմանավորված մարզի գետերի ջրերի ելքերի մեծացման հետևանքով հնարավոր սելավներից և ջրածածկումներից խուսափելու, սելավավտանգ և հեղեղավտանգ ռիսկի նվազեցման, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով առաջարկվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝

  • Ամենօրյա ռեժիմով հետևել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի եղանակի տեսությանը և գետերի ջրային ռեժիմի կանխատեսումներին:
  • Վտանգի, ինչպես նաև հեղեղների և սելավների առկայության դեպքում տեղեկացնել ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911 հեռախոսահամարին:
26.03.25 «LEASING EXPO 2025» ցուցահանդեսի վերաբերյալ
Հարգելի՛ բնակիչներ,
 
Տեղեկացնում ենք, որ «LEASING EXPO 2025»-ն արդեն երկրորդ անգամ մեկ հարկի տակ կհավաքի խոշոր կազմակերպությունների և 100-ից ավել բրենդների, որոնք առաջարկում են տարատեսակ սարքավորումներ: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 18-ին, ժամը՝ 12:00-ին Մերիդիան էքսպո կենտրոնում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
24.03.25 Ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով հերթագրման աշխատանքների վերաբերյալ
Հարգելի՛ բնակիչներ.
Տեղեկացնում ենք, որ Եղեգնաձորի համայնքապետարանում և վարչական ղեկավարների նստավայրերում մեկնարկել են ռուսական արտադրության ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով հերթագրման աշխատանքները։
Ազոտական պարարտանյութի այս պահի արժեքը 7500 ՀՀ դրամ է:
Հերթագրման աշխատանքների վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 11֊ն է։ Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 0281 2 51 83 հեռախոսահամարով կամ մոտենալ համայնքապետարան։
24.03.25 «Երիտասարդական տեղական քաղաքականության մշակում, համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպում և երիտասարդների մասնակցություն» թեմաներով դասընթացի մասնակիցների հավաքագրում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հրավիրում է ՀՀ բոլոր մարզերից տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և երիտասարդության ոլորտի ներկայացուցիչներին՝ մասնակցելու 50/50 ձևաչափով «Երիտասարդական տեղական քաղաքականության մշակում, համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպում և երիտասարդների մասնակցություն» խորագրով դասընթացին:Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում երիտասարդական տեղական քաղաքականությունների մշակմանը և համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպմանը տեղական ... Մանրամասն
20.03.25 Կիբեռհանցագործությունների վերաբերյալ տեղեկատվական նյութեր

Հարգելի՛ բնակիչներ

Կիբեռհանցագործության դեպքերի նախականխման նպատակով ձեզ ենք ներկայացնում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված տեղեկատվական հոլովակները՝

📽️ Կիբեռմարտահրավեր․ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին,

 💳 Կիբեռմարտահրավեր․ խարդախություն՝ բանկային քարտի միջոցով,

📽️ Կիբեռմարտահրավեր․ արհեստական բանականություն,

📹Կիբեռմարտահրավերֆիշինգ:

 ❗Պարզապես հիշե՛ք, տրվելով գրավիչ առաջարկություններին՝ մեծ է հավանակությունը, որ կկրեք գումարային կորուստներ:

19.03.25 Համայնքի ՆՈՒՀ-երի ներկայացուցիչների փոխադարձ այցելությունը Վերնաշենի մանկապարտեզ
Շարունակվում են համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագետների փոխադարձ այցելությունները:
Այս անգամ ուսումնական գործընթացը դիտարկվել է Վերնաշենի մանկապարտեզում: ՆՈՒՀ-երի ներկայացուցիչները դիտարկել են երեխաների զարգացմանը նպաստող միջավայրը և այցն ամփոփել համատեղ քննարկմամբ:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
.
ՀՀ բանակի օրը Եղեգնաձոր համայնքում 2025թ․
Հայոց բանակի օրը Եղեգնաձոր  համայնքում
Ամանոր 2025
ՀՀ Սահմանադրությունը Եղեգնաձոր համայնքում
Հունիսի 1-ը Եղեգնաձորում
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner