|
24.07.25
Վարդավառը Եղեգնաձորում
|
Հարգելի՛ բնակիչներ. Այս տարի Վարդավառը նշվում է հուլիսի 27-ին: Տոնական օրն ավելի ուրախ դարձնելու նպատակով Եղեգնաձոր քաղաքի Երաժշտական դպրոցի հարակից տարածքում ժամը 12:00-ից սկսած կհնչի ուրախ պարային երաժշտություն: Նշված տարածքում կգործարկվի ջրավազան-շատրվանը: Սիրով հրավիրում ենք բոլորին միասին տոնելու Վարդավառը:
|
|
24.07.25
2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների վերաբերյալ
|
Ավարտվել են Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի 2-րդ և 15-րդ փողոցների լուսավորության ցանցերի կառուցման աշխատանքները: 📌 Ծրագիրն իրականացվել է համայնքի և Բնության համաշխարհային հիմնադրամի համաֆինանսավորմամբ:
|
|
24.07.25
«Մասնակցային բյուջետավորում-2025» առաջարկների քվեարկության փուլ
|
Հարգելի՛ բնակիչներՏեղեկացնում ենք, որ մեկնարկել է Եղեգնաձոր համայնքի «Մասնակցային բյուջետավորում-2025» ծրագրի առաջարկների քվեարկության փուլը:Ներկայացված առաջարկների օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է գրանցվել yeghegnadzor.am կայքում։Գրանցվելու համար պետք է անցնել այս հղումով՝ https://yeghegnadzor.am/Pages/Registration/SignUp.aspx (լրացնելով պահանջվող դաշտերը) կամ մուտք գործել «Ես եմ» (ID կամ MID առկայության դեպքում) հարթակի միջոցով։Քվեարկությունը կավարտվի հուլիսի 24-ին ժամը՝ 00:00-ին:Յուրաքանչյուր օգտատեր կարող է քվեարկել 3 տարբեր առաջարկների օգտին:Յուրաքանչյուրիդ ձայնը շատ կարևոր է համայնքի զարգացման համար, ուստի հորդորում ենք լինել ակտիվ:Ներկայացված առաջարկներին կարող ...
Մանրամասն |
|
23.07.25
2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների վերաբերյալ
|
Ընթացքի մեջ են Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը:
📌Ծրագրի բյուջեն կազմում է 41.250.000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է համայնքի կողմից:
|
|
22.07.25
2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների վերաբերյալ
|
Ավարտվել են Եղեգնաձոր քաղաքի Վարդան Զորավար փողոցի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները:
|
|
21.07.25
2025 թվականի առաջին կիսամյակում կատարված ծրագրերի վերաբերյալ
|
Եղեգնաձոր համայնքում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում բարեկարգվել և անհրաժեշտ գույքով են համալրվել համայնքում գործող բոլոր մանկապարտեզները, ինչպես նաև Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: Գետափի «Արևիկ» մանկապարտեզում բացվել է մսուր խումբ: Աշխատանքներն իրականացվել են ինչպես միայն համայնքի միջոցներով, այնպես էլ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |