Այսօր: Երեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 182
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.25 Հարկային պարտավորությունները սահմանված ժամկետում կատարելու մասին
Հարգելի՛ քաղաքացիներ,
 
Տույժերից խուսափելու նպատակով հորդորում ենք օրենքով սահմանված ժամկետում կատարել ձեր հարկային պարտավորությունները: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների՝ ֆիզիկական անձինք հարկային պարտավորությունները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը, իսկ կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:
Վճարումները կարող եք կատարել նաև առցանց՝ հետևյալ հղումով:
07.10.25 Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ գրադարանավարներ,

Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ: Դուք ձեր հայրենանվեր գործով սերմանում եք սեր դեպի գրքերի զարմանահրաշ աշխարհ, պահպանում ազգային և համաշխարհային գրական ժառանգությունը և ակտիվացնում մեր համայնքի մշակութային կյանքը: 

Մաղթում եմ ձեզ մասնագիտական նորանոր հաջողություններ:

06.10.25 Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ
Հարգելի՛ ուսուցիչներ,Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Ձեր գործունեությունը մեր ժողովրդի ապագայի և պետականության ամրապնդման հենասյուներից է։ Դուք եք այն լույսը, որը կրթությամբ, նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ ձևավորում է հայրենիքի գիտակից քաղաքացուն։Դուք եք սերմանում սեր դեպի գիտությունը, հայրենիքը և բարին, ձևավորում սերունդներ, որոնք իրենց գործով պիտի շարունակեն կառուցել անկախ ու հզոր հայրենիք։Ձեր նվիրումն ու վաստակը անգնահատելի են, իսկ ձեր անցած ուղին՝ օրինակելի։Թող ձեր աշխատանքը միշտ պսակվի հարգանքով ու շնորհակալությամբ, թող ձեր սրտերում երբեք չմարի սիրո այն ջերմությունը, որով լուսավորում եք նոր սերունդների ուղին։Շնորհավոր Ուսուցչի օր։ Թող լուսավոր լինի ձեր յուրաքանչյուր ... Մանրամասն
06.10.25 Շնորհակալագրեր ՆՈՒՀ-երի և արտադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակազմերին

Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ Եղեգնաձորի համայնքապետարանի և «Դու մենակ չես» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները այցելել են Եղեգնաձոր համայնքի նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններ՝ շնորհավորելու հաստատությունների մանկավարժներին և աշխատակիցներին:

Համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի և «Դու մենակ չես» ՀԿ-ի նախագահ Նաիրա Հարությունյանի անունից անձնվեր աշխատանքի համար ՆՈՒՀ-երի և արտադպրոցական հաստատությունների աշխատակազմերին հանձնվել են շնորհակալագրեր:

02.10.25 Վանաձորի կամերային նվագախմբի համերգի վերաբերյալ
Հարգելի՛ բնակիչներ
 
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 18:00-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղի կունենա Վանաձորի կամերային նվագախմբի և մարզերի արվեստի դպրոցների և քոլեջների սաների համերգը:
Մուտքն անվճար է:
30.09.25 Ավիամոդելային երրորդ փառատոնի վերաբերյալ
ՀՀ ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ հոկտեմբերի 5-ին ժամը 12:00 ԱՐԶՆԻ օդանավակայանում տեղի կունենա Ավիամոդելային երրորդ փառատոնը:Փառատոնն իրենից ներկայացնում է երկու հարթակ՝ թռիչքուղի և ցուցադրական:Թռիչքուղու հարթակում իրենց մոդելներով թռիչքներ են իրականացնում նախ պրոֆեսիոնալ և սիրողական ավիամոդելիստները, ապա՝ Հայաստանում գործող խմբերն ու ԲՈՒՀ-երի և այլ լաբորատորիաները:Ցուցադրական հարթակում իրենց պատրաստի մոդելներով կամ ձեռքբերումներով են ներկայանում ինչպես անհատ ավիամոդելիստները, այնպես էլ՝ Հայաստանում գործող խմբերն ու ԲՈՒՀ-երի և այլ լաբորատորիաները:Փառատոնն իր ձևաչափով միակն է Հայաստանում, որը համախմբում է ոլորտի մասնագիտական ներուժին՝ փորձի փոխանակման, ցուցադրական թռիչքների և պատրաստված ... Մանրամասն
30.09.25 «Գունեղ կամուրջներ. Հայաստանը և Արգենտինան մանկական արվեստի միջոցով» միջազգային ցուցահանդեսի վերաբերյալ

Հայ-արգենտինական մանկական ստեղծագործական կազմակերպության, Հայաստանի դեսպանատան և ՀՀ ԿԳՄՍ-ի աջակցությամբ Արգենտինայում կայացած «Գունեղ կամուրջներ. Հայաստանը և Արգենտինան մանկական արվեստի միջոցով» միջազգային ցուցահանդեսին մասնակցել են Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի սաներ Մարի Կարապետյանը, Նարե Մարգարյանը, Էվա Գալստյան, Ռազմիկ Խաչատրյանը ևՄանուկյան Սամվելը, որոնք Արգենտինայում ՀՀ դեսպանության կողմից ստացել են շնորհակալագրեր:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հանրային լսում
23 հունիսի 2025 թ․ հանրային լսում
Հայոց բանակի օրը Եղեգնաձոր  համայնքում
ՀՀ բանակի օրը Եղեգնաձոր համայնքում 2025թ․
Ամանոր 2025
ՀՀ Սահմանադրությունը Եղեգնաձոր համայնքում
Հունիսի 1-ը Եղեգնաձորում
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner