Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Առաջարկներ
 
 
 
Գտնված գրանցումների քանակը` 10
Լուսավոր Գետափ. Համայնքի ներքին անհրաժեշտություն   ԷՎԵԼԻՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ   02 հուլիս 2025 Նախաձեռնող՝ Մովսիսյան Էվելինա Վայոց ձորի մարզ բնակավայր Գետափ 4_րդ փողոց, տուն 11 +37477334704 evelinamovsisyan934@gmail.com Համայնքի նկարագրությունը Գետափ գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում։ Այն առանձնանում է մերձարևադարձային մեղմ կլիմայով, հին պատմությամբ ու աշխատասեր բնակչությամբ։ Գյուղի բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է։ Գյուղն ունի կրթական, բուժսոցիալական և որոշ ենթակառուցվածքներ, սակայն որոշ թաղամասերում դեռևս բացակայում են կարևոր պայմաններ լիարժեք և անվտանգ առօրյայի համար։ Ծրագրի հիմնավորումը Գյուղում առկա են մի շարք թաղամասեր և փողոցներ, որոնք երեկոյան ժամերին մնում են խավարի մեջ։ Դրանք երբեք չեն ունեցել արտաքին լուսավորություն, ինչի պատճառով դժվարանում է բնակիչների անվտանգ տեղաշարժը։ Գիշերային ժամերին երեխաների, կանանց և տարեցների տեղաշարժը շատ դեպքերում անհնարին կամ ռիսկային է դառնում։ Բացի անհատական խնդիրներից, մթությունն ազդում է համայնքի ընդհանուր բարեկեցության վրա՝ ստեղծելով անբարեկարգ, երբեմն էլ՝ վտանգավոր միջավայր։ Այս ամենի արդյունքում անհրաժեշտ է նոր արտաքին լուսավորության համակարգի ներդրում, որը կծառայի գյուղի դեռևս չլուսավորված հատվածներին։ --- Ծրագրի նպատակները Առաջին անգամ լուսավորել գյուղի այն հատվածները, որտեղ երբևէ չի եղել արտաքին լուսավորություն։ Լուսավորել գյուղի կենտրոնական և խիտ բնակեցված, սակայն խավար մնացած թաղամասերը։ Տեղադրել ժամանակակից հոսանքով աշխատող, էներգախնայող LED լուսարձակներ։ Բարձրացնել գյուղի գիշերային անվտանգությունը։ Ստեղծել բարեկարգ ու լուսավոր միջավայր բնակիչների համար։ --- Ծրագրի գործողությունները Իրականացնել համայնքի մութ հատվածների քարտեզագրում։ Նախապատրաստել անհրաժեշտ տեխնիկական պայմանները լուսարձակներ տեղադրելու համար (սյուներ, լարեր, միացումներ)։ Տեղադրել նոր սյուներ և հոսանքով աշխատող LED լուսարձակներ։ Համագործակցել մասնագիտացված անձանց և համապատասխան կառույցների հետ՝ ապահովելու համար որակյալ և անվտանգ լուսավորություն։ --- Ակնկալվող արդյունքները Գետափի մի քանի թաղամասեր կունենան առաջին անգամ տեղադրված արտաքին լուսավորություն։ Գիշերային ժամերին բնակիչների տեղաշարժը կդառնա ապահով և հարմար։ Կբարելավվի ճանապարհային անվտանգությունը։ Գյուղը կունենա բարեկարգ տեսք նաև մթության ժամերին։ Կիրագործվի համայնքի իրական և երկարաժամկետ պահանջներից մեկը։ Եզրակացություն «Լուսավոր Գետափ․ համայնքի ներքին անհրաժեշտություն» ծրագիրը ուղղված է համայնքի՝ տարիներով չլուսավորված հատվածների բարելավմանը։ Այն ոչ միայն կլուծի բնակիչների առօրյա խնդիրները, այլև կնպաստի համայնքի զարգացմանը՝ դարձնելով Գետափը ավելի ապահով, բարեկարգ ու հարմար բնակության վայր բոլորի համար։
3 480
Այլ
Գլաձոր բնակավայրի խաղահրապարակում նոր խաղային սարքավորումների ավելացում   ՄԻԼԵՆԱ ՄԻԽԱՅԻԼՈՎԱ   02 հուլիս 2025 Գլաձոր բնակավայրում առկա խաղահրապարակն ու այգին ունեն վերանորոգման և բարեկարգման կարիք, ուստի խնդրում ենք Ձեզ ընդունել առաջարկը՝ աջակցելով բնակավայրի բարենորոգմանը։Ներկայիս խաղահրապարակի հատվածը պատճառ կարող է հանդիսանալ երեխաների առողջությանը վնաս հասցնելուն/ընկնել և վնասվել,հողային ծածկույթի հետևանքով ցեխի և փոշու առկայություն/ Նոր բարեկարգ հրապարակի առկայությունը կնպաստի երեխաների միջև շփման, համագործակցության, միջավայրի, և սոցիալականացման զարգացմանը, որը անփոփվում է նորաձև կառուսելների, էկոլոգիապես մաքուր տարածքի, երեխաների, բնակիչների վստահության և գոհունակության, տարածքի պահպանման, սանիտարական մաքրման պատասխանատվության զգացում, համացանցից կախվածության կանխման ակնկալիքով ։ Ըստ ծրագրի անհրաժեշտ է կատարել / հատակային ծածկ՝ ռետինե, Խաղային սարքավորումներ՝ սղարան, ճոճանակներ, կառուսել, և այլ սարքավորումներ. Կանաչապատում՝ թփեր, ծաղիկներ/սերմեր/մանկական նստարաններ, տաղավարներ, տեղեկատու ցուցանակներ/անվտանգության կանոններ, օգտագործման հրահանգներ/ պատկերազարդ աղբամաններ, ընդհանուր տեխնիկական աշխատանքներ՝ մոնտաժ, տեղադրում. Ներկայացված տարածքի մակերեսը կազմում է 250 քմ։ Մոտավոր արժեքը կազմում է 2 000 000 դրամ։ ԲԱՑՕԹՅԱ ԿԻՆՈԴԻՏՈՒՄ` Գլաձոր բնակավայրում 2025թ «Բացօթյա կինոդիտում Գլաձոր բնակավայրում»ծրագիրը բնակավայրի բնակիչների կողմից հավանության արժանանալու և համապատասխան ֆինանսական միջոցները հատկացվելու դեպքում նախատեսվում է իրականացնել բնակավայրի խաղահրապարակում, որը գտնվում է մշակույթի հարակից տարածքում։Ներկայացվող նախագիծը իրենից ներկայացնում է «Կինոդիտում բաց երկնքի տակ» ազատ ձևաչափով:Մշակույթի տան հարակից այգում կտեղադրվի մեծ շարժական էկրան, քսանհինգ հոգու համար նախատեսված կտորից կարված փափուկ նստատեղերով:Նախատեսվում է, որ բնակավայրի բնակիչների կողմից ընտրված ֆիլմերը կցուցադրվեն ժամանակակից սարքավորումներով և էֆեկտներով:Ծրագրի իրականացումը նպատակ ունի բնակավայրի համար ստեղծել մի յուրօրինակ մշակութային միջավայր,որն իր մեջ կհամախմբի բնակավայր այցելած զբոսաշրջիկներին հյուրերին և համայնքի բնակիչներին:Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ցուցադրել բարձրարժեք գեղարվեստական ֆիլմեր Գլաձոր բնակավայրի պատմամշակութային արժեքների և զբոսաշրջային գրավչություններին նվիրված նյութեր: Ծրագիրը նպատակ ունի լրացնել այդ բացը :Ֆիլմերի բացօթյա ցուցադրմանը զուգահեռ հնարավոր ենք համարում տարբեր կազմակերպությունների կամ անհատների կողմից մատուցվող ծառայությունները թեյի, սուրճի, տարբեր քաղցրավենիքների հյութերի և չրերի հյուրասիրություն և վաճառքը: Ծրագրի ֆինասական մաս 1.Մետաղյա ծալովի սեղան սարքավորումների համար-70.000դր 2.Բարձրախոս և ուժեղացուցիչ /դինամիկ/ ուժեղարար /ուսիլիտել/ -230.000դր 3.Էկրան հավաքվող կոնստրուկցիայով -200.000դր 4.Տեսացրիչ /Պրոեկտոր/ -1000000դր 5.Փափուկ կտորե նստարան բարձիկներ 20 հատ -220.000դր 6.Անաղմուկ գեներատոր 4կվտ - 600.000դր 7.Երկարացման լար 50մ -70.000դր 8.Այլ ծախսեր -130.000դր Ընդամենը -2.520.000դր:
0 125
Շինարարություն
Գլաձոր բնակավայրի ֆուտբոլի դաշտի հանդերձարանի և պետքարանի կառուցում   ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ   02 հուլիս 2025 Մեր բնակավայրում մարզական ենթակառուցվածքների զարգացումը կարևոր առաջնահերթություն է: Առկա պայմանների սահմանափակ լինելու պատճառով դպրոցականներն ու բնակավայրի երիտասարդները չեն կարող լիարժեք զբաղվել սպորտով: Ունենք բազմաֆունկցիոնալ մարզադաշտ մինի ֆուտբոլի և բասկետբոլի համար: Նախագիծը իր մեջ ներառում է նաև անհրաժեշտ կից կառույցներ (հանդերձարան, պետքարան, լվացարան, լոգախցիկ և սանհանգույց): Նախագիծը միտված է նպաստելու երեխաների և երիտասարդների առողջ ապրելակերպի ձևավորմանը: Միաժամանակ, այն կդառնա համայնքի համար մարզական միջոցառումների անցկացման կենտրոն: Ակնկալվում է, որ սպորտային ակտիվության ավելացմամբ կուժեղանա համայնքային համագործակցությունը:
0 324
Շինարարություն
Գլաձոր բնակավայրի մշակույթի տան նախասրահի վերանորոգում   ԷԴԳԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ   02 հուլիս 2025 Մշակույթի տան նախասրահը գտնվում է անմխիթար վիճակում, հատակը բետոնապատ է, պատերը խունացած։ Իրականացված վերանորոգման արդյունքում, մշակույթի տունը կունենա գեղեցիկ, լուսավոր նախասրահ։ Մշակութի տանն իրականացվող խմբակներին հաճախող երեխաները սիրով կայցելեն մշակույթի տուն և կմասնակցեն պարապմունքներին։ Մշակութի տան կոնֆերենս դահլիճում մշտապես իրականացվում են տարբեր բնույթի հանդիպումներ, սեմինար- քննարկումներ, բավականին անհարմար է կիսամութ, անշուք նախասրահով հյուրերին ընդունել։
0 583
Շինարարություն
Ջրի ֆիլտրացիա   ՍՈՒՍԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ   30 հունիս 2025 Վերնաշեն գյուղի խնդիրներից մեկը միշտ եղել է խմելու ջրի խնդիրը։ Չնայած վերջին 3 տարում գյուղն ունի մշտական 24/7 խմելու ջուր սակայն մեկ այլ խնդիր է առաջացել ֆիլտրել խմելու ջուրը քանի որ այսօր այն աղտոտված է ։ Առաջարկը հետևյալն է ջուրը մինչև բնակիչներին հասցնելը պետք է անցնի համապատասխան ֆիլտրերի միջով որն այսօր բացակայում է և դրա պատճառով ջուրն այսօր աղտոտված է և վնասակար առողջության համար ։ Առաջարկվում է կառուցել ջրի հանգստարան, որի արդյունքում ջուրը կանցնի հատուկ գրոնտի միջով և կմաքրվի ավազից և տիղմից որի արդյունքում բնակիչներին կտրամադրվի մաքուր ջուր։
2 153
Բնապահպանություն
ՀՀ Վայոց Ձորի մարզի, Եղեգնաձոր համայնքի, Մալիշկա բնակավայրի թիվ 1 մանկապարտեզի բակում խաղահրապարակի կառուցում   ՎԱՀԵ ՊՈՂՈՍՅԱՆ   30 հունիս 2025 Ծրագրի շրջանակներում նախատեսում ենք կառուցել զարգացնող, գունեղ, անվտանգ և ժամանակակից խաղային միջավայր Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ հաճախող երեխաների համար՝ խթանելով նրանց շարժողական, սոցիալական և մտավոր զարգացմանը: Նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ:
6 127
Կանաչ համայնք և բարեկարգում
Վերնաշենի գյուղի մանկապարտեզի բարեկարգում   ԱԼԻՍԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   30 հունիս 2025 Վերնաշեն բնակավայրի մանկապարտեզի հին բակային տարածքի և շենքի բաց պատշգամբի բարելավելն ու ժամանակակց դարձնելը կարևոր է երեխաների զարգացման և անվտանգության համար: Առաջարկը հետևյալն է. .Հին վնասված խաղահրապարակը բարեկարգել .Տեղադրել տաղավարներ ժամանակաից խաղային գոտիներով, ստեղծել ուսումնական անկյուն .Բաց պատշգամբը վերանորոգել և ծառայեցնել որպես ստեղծագործական տարածքներ, բացօթյա բեմ ներկայացումների համար .Նկարազարդել բակի հատակը, տարբեր խաղեր տեղադրել երեխաների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով, որոնք կնպաստեն երեխայի լիարժեք զարգացմանը :
1 180
Կանաչ համայնք և բարեկարգում
Լուսավորություն Վերնաշեն գյուղում   ՎԱՐԴՈՒՀԻ ԼԵՎՈՆՅԱՆ   30 հունիս 2025 Վերնաշեն գյուղը գտնվում է Վայոց ձոր մարզի հյուսիս արևելյան հատվածում մարկենտրոնից 5 կմ հեռավորության վրա: Գյուղը հարուստ է պատմամշակութային կոթողներով և հուշարձաններով: Գյուղն ունի բազմաթիվ խնդիրներ որոնցից առաջնահերթը դա լուսավորության խնդիրն է: Վերնաշենում լուսավորված են միայն կենտրոնական փողոցը իսկ մնացած 18 փողոցներում և նրբանցքներում լուսավորությունը բացակայում է ինչն էլ իր հերթին առաջ է բերում մի շարք խնդիրներ: Լուսավորության բացակայության պատճառով վայրի կենդանիները անխոչընդոտ սարերից իջնում են գյուղ, բնակիչներին հասցնելով նյութական և բարոյական վնասներ: Ինչու ոչ սահմանափակվում է գյուղացիների շարժը գյուղւոմ օրվա մութ ժամանկահատվածում և բնակիչները ստիպված են պլանավորել իրենց առօրյան օրվա լուսավոր ժամերին, իսկ երեկոյան երթևեկել միայն ավտոմեքենաներով: Մարդիկ չեն կարողանում դուրս գալ զբոսանքի, մաքուր օդ շնչելու իսկ երեխաները ստիպված են թողնել բակայի խաղերը մութն ընկնելու պես: Ուստի առաջարկը հետևյալն ՝ լուսավորել Վերնաշեն գյուղի փողոցներն ու նրբանցքները ժամանակակից լուսավորության սարքերով:
1 135
Այլ
Ֆուտբոլի դաշտի հիմնանորոգում   ԳԱԳԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ   30 հունիս 2025 Բյուջետավորման ծրագրի շրջանակներում ՀՀ Վայոց Ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Մալիշկա բնակավայրում ցանկանում ենք կառուցել ժամանակակից, անվտանգ ֆուտբոլի դաշտ՝ բնական խոտածածկույթով։ Տարիներ առաջ ֆուտբոլի դաշտի տարածքում կառուցվել է մինի ֆուտբոլի դաշտ, սակայն ունենալով տարածքի մեծ հանարավորություն ցանկանում ենք հիմնանորոգել մեծ ֆուտբոլի դաշտը։ Ֆուտբոլի դաշտին կից գտնվում են Մալիշկայի թիվ 1 դպրոցը և թիվ 1 մանակապարտեզը։ Ֆուտբոլի դաշտը մոտ է նաև M2 միջպետական ճանապարհին։ Նախագիծը նպատակ ունի 1․ զարգացնել ֆուտբոլը և առոջ ապրելակերպը, 2․Կազմակերպել մրցաշարեր, մարզումային ծրագրեր և միջոցառումներ։ Ֆուտբոլի դաշտի կառուցումը կնպաստի երեխաների, պատանիների և երիտասարդների զբաղվածության աճին, հոգեբանական և ֆիզիկական առողջության բարելավմանը և հակասոցիալական երևույթների նվազեցմանը։Կնպաստի նաև սոցիալական կապերի ամրապնդմանը և դրական ազդեցություն կունենանա կրթական միջավայրի վրա։ Նախագիծը կնպաստի առողջ ապրելակերպի տարածմանը բնակավայրում։
4 83
Կանաչ համայնք և բարեկարգում
<<ՄաքուրԳետափ. աղբահավաքի նոր մշակույթ>>   ՆՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   28 հունիս 2025 Յուրաքանչյուր համայնք սկսվում է իր պատշաճ մաքրությունից։ Այն թաղամասը, որտեղ ապրում ենք, մեր տան շարունակությունն է։ Եթե մաքուր է փողոցը, մաքուր են հոգիներն ու մտածողությունը։ Գետափ համայնքը, լինելով ակտիվ գյուղատնտեսական և աշխատասեր բնակչությամբ բնակավայր, տարիներ շարունակ բախվում է աղբահանության կազմակերպման խնդիրներին։ Թեպետ շաբաթական մեկ անգամ գյուղ է այցելում աղբահան մեքենան, սակայն բնակիչների զգալի մասը զուրկ է աղբը պատշաճ վայրում կուտակելու հարմարությունից։ Շատ թաղամասերում բացակայում են աղբամանները, ինչի հետևանքով մարդիկ աղբը դնում են բաց տարածքներում կամ տնամերձ հատվածներում։ Սա հանգեցնում է ոչ միայն գյուղի արտաքին տեսքի խաթարմանը, այլ նաև՝ բնության աղտոտմանը, հոտի, ճանճերի, կրծողների և անառողջ միջավայրի առաջացմանը։ Այս խնդիրը լուծելի է՝ մեծ, փակ և դիմացկուն աղբամանների տեղադրմամբ, որոնք կիրագործվեն որպես գյուղի ընդհանուր աղբահավաք կետեր։ --- Ծրագրի նպատակը Տեղադրել մեծածավալ աղբամաններ Գետափի այն թաղամասերում, որտեղ այսօր չկա աղբի կենտրոնացված հավաքման հնարավորություն, որպեսզի բնակիչները կարողանան աղբը հավաքել մեկ վայրում, և շաբաթական մեկ անգամ ժամանող աղբահան մեքենան՝ միանգամից ամբողջությամբ տարա այդ կետից։ --- Ծրագրի խնդիրները Գյուղի մի շարք թաղամասերում չկա աղբաման Մարդիկ աղբը դնում են բաց տեղերում, պոլիէթիլենային տոպրակներով Ճանապարհին կուտակված աղբը վատ է անդրադառնում գյուղի ընդհանուր պատկերի վրա Պատշաճ չհավաքված աղբը աղտոտում է շրջակա տարածքը, վնասում կենդանիներին և հողը --- Նախատեսվող գործողությունները 1. Ընտրել 4-5 հստակ թաղամաս՝ որտեղ բացակայում են աղբամաններ 2. Տեղադրել փակ, մեծածավալ մետաղյա կամ պլաստիկ աղբամաններ (1100 լիտր տարողությամբ) 3. Տեղադրել տեղեկատվական փոքր վահանակներ աղբը չթափելու, այլ միայն աղբամանի մեջ տեղադրելու կանոններով 4. Կազմակերպել բնակիչների իրազեկում՝ ինչպես օգտագործել ընդհանուր աղբահավաք կետը --- Ակնկալվող արդյունքները Թաղամասերում աղբը չի կուտակվի ցաքուցրիվ ձևով Գյուղի մաքրությունը և էկոլոգիական անվտանգության մակարդակը կբարձրանան Շաբաթական մեկ անգամ ժամանող աղբատար մեքենան կկարողանա արդյունավետ կերպով հավաքել աղբը Բնակիչների համար աղբը դուրս հանելու պրոցեսը դառնում է ավելի հեշտ, հարմար և կարգավորված Երեխաներն ու տարեցները կապրեն ավելի մաքուր միջավայրում Գյուղը կստանա արտաքինից ավելի պատշաճ տեսք, իսկ ընդհանուր միջավայրը՝ առողջ Այս ծրագիրը ոչ միայն լուծում է գյուղի հիգիենիկ խնդիրները, այլ նաև մի հստակ քայլ է դեպի համայնքային պատասխանատվություն և էկոլոգիական մտածողություն։ «Մաքուր Գետափ» ծրագիրն արտահայտում է մեր հոգածությունը սեփական միջավայրի հանդեպ։ Այն կոչ է՝ գործել միասին՝ հանուն մաքուր փողոցների, առողջ երեխաների և հարգալից վերաբերմունքի մեր բնության նկատմամբ։
0 386
Բնապահպանություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner