Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Արման Այվազյանի դիմումը.
1․ Արման Սամվելի Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր,Ս.Արսենյան փողոց, 9/49 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08082022-10-0006), ք.Եղեգնաձոր, Արսենյան փողոց, 9/5 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 07052021-10-0004), Ս.Արսենյան փողոց, 9/50 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 04012024-10-0034) և Ս.Արսենյան փողոց, 9/14 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 23052025-10-0006) հասցեներում գրանցված անշարժ գույքերը միավորել տրամադրելով հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Ս. Արսենյան փողոց, 9/5 ավտոտնակ ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: