ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ
ԱՆՁՆԱԳԻՐ
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Եղեգնաձոր համայնքը ներառում է 5 բնակավայր՝ Եղեգնաձոր, Գետափ, Գլաձոր, Վերնաշեն, Մալիշկա:
Եղեգնաձորը հայոց լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է: Այդ մասին են վկայում քաղաքի հյուսիսարևելյան հատվածում պեղված դամբարանաշերտի գտածոները: Դրանք պատկանում են մ. թ. ա. առաջին հազարամյակին: Ըստ պատմական աղբյուրների Եղեգնաձորը միջնադարում անվանվել է Փոնձաթաղ, Խոտորալեզ, հետագայում նաև Եղեգիք, Եղեգյաց, Եղեգնաձոր, իսկ 19-րդ դարի սկզբներից՝ Խոտորալեզ: 1935 թ.ին Խոտորալեզը վերանվանվեց Միկոյան՝ Խորհրդային Միության քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի պատվին: 1958 թ.ի դեկտեմբերի 6-ին Հայաստանի գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվեց Եղեգնաձոր: Եղեգնաձորի անվանումը ըստ ժողովրդական ստուգաբանության մեկնաբանվում է այսպես, երբ 7-րդ դարում արաբները հարձակվում են Վայոց ձորի վրա, գրավում են այն և մեծ ավերվածություններ կատարում, բնակչությունը արտագաղթում է, և այն դառնում է գրեթե անմարդաբնակ: Այս տարածքները երկար ժամանակ չեն մշակվում և վեր են ածվում եղեգնուտների, որտեղից էլ առաջացել է եղեգների ձոր, ապա Եղեգնաձոր անվանումը:
Մալիշկա բնակավայրը գտնվում է մարզկենտրոնից 7 կմ հարավ-արևելք, Արփա գետի աջ ափին, պատմական Մոզ քաղաքի հարևանությամբ: Մալիշկա բնակավայրը վերաբնակեցվել է 1828-1831 թթ. Իրանի Խոյ և Սալմաստ գավառներից ներգաղթած հայ ընտաիքներով: Այդ տարիներին վերաբնակեցվել է 42 ընտանիք: Խորհրդային տարիներին գյուղում գործել է կոնդենսատորների գործարան շուրջ 600 աշխատատեղով, որն այնուհետև վերափոխվել է թանկարժեք քարերի մշակման և ոսկու վերամշակման արտադրամասի, սակայն այսօր չի գործում: Ներկայումս բնակավայրն ունի 1507 տնտեսություն:
Գետափ բնակավայրը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Այն հիմնադրվել է 1828 թ.ին Խոյից և Սալմաստից տեղափոխված մի քանի ընտանիքների կողմից: Տեղակայված լինելով պատմական Մետաքսի ճանապարհի և կառուցվող հարավային զբոսաշրջային միջանցքի վրա՝ բնակավայրը աչքի է ընկնում իր զբոսաշրջային հնարավորություններով և զարգացման միտումներով: Գետափ բնակավայրով է անցնում Հայաստանի հիմնական զբոսաշրջային վայրեր տանող ճանապարհը՝ Տաթև, Ջերմուկ և Սևան: 2005-2006 թթ. հնագիտական պեղումների արդյունքում «Դադայի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել է հնագույն ամրոցի և բնակատեղիի ավերակներ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես զբոսաշրջիկների շրջանում:
Վերնաշեն բնակավայրը գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձորից 5 կմ հյուսիս-արևելք: Բնակավայրը հիմնադրել են 1827 թ.ին Պարսկահայքի Սալմաստ գավառից ներգաղթածները: Վերնաշեն բնակավայրը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, տեսարժան վայրերով:
Գլաձոր բնակավայրը հիմնադրվել է 1830 թ.ին: Նախկինում ունեցել է Օրթաքենդ անվանումը, իսկ 1946 թ.ին վերանվանվել է Գլաձոր: Ներկայիս բնակիչները 1830-ական թվականներին ներգաղթել են ռուս-պարսկական պատերազմի տարիներին Պարսկաստանի Խոյի և Սալմաստի գավառներից:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Եղեգնաձոր համայնքը տարածվում է Արփա գետի Սրկղոնք վտակի աջ և ձախ ափերին: Սահմանակից է Արենի, Եղեգիս և Վայք համայնքներին: Եղեգնաձորով է անցնում Սյունիքի մարզը և Արցախի Հանրապետությունը Երևանի հետ կապող մայրուղին: Ծովի մակերևույթից գտնվում է 1250 մ միջին բարձրության վրա: Համայնքի ֆիզիկաաշխարհագրական կոմպլեքսները ներկայացված են ցածրադիր և միջին բարձրության գոտիներում, որտեղ գերիշխում են կիսաանապատները և չոր տափաստանները:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
400 մմ
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
3-5
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
35
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
Արենի, Եղեգիս, Վայք
yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
2 /համայնքային սեոփականություն/
2 /վարձակալություն/
միջպետական-23.84
հանրապետական-18.8
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ-2021 թ.
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
1. Մշակույթի տների անբարեկարգ վիճակ
2. Կոյուղու ցանց
3.Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ
Facebook
Location on Google Maps
YouTube