Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.03.25 «Երկրի ժամը» բնապահպանական շարժման մասին
Հարգելի՛ բնակիչներՏեղեկացնում ենք, որ 2008 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։ Այս տարի «Երկրի ժամը» ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 22- ին, ժամը՝ 20:30-21:30-ին:Կոչ ենք անում նշված ... Մանրամասն
13.03.25 Համայնքի ՆՈՒՀ-երի ներկայացուցիչների փոխադարձ այցելությունը Գլաձորի մանկապարտեզ
Շարունակվում են համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագետների փոխադարձ այցելությունները:
Այս անգամ ուսումնական գործընթացը դիտարկվել է Գլաձորի մանկապարտեզում: ՆՈՒՀ-երի ներկայացուցիչները դիտարկել են երեխաների զարգացմանը նպաստող միջավայրը և այցն ամփոփել համատեղ քննարկմամբ:
11.03.25 «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական թենիսի մրցաշարի վերաբերյալ

2025թ. մարտի 10-ին Եղեգնաձորի մարզադպրոցում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական թենիսի մրցաշար Եղեգնաձորի տարածաշրջանի դպրոցական թիմերի միջև: Ըստ կանոնակարգի մրցաշարի առաջին փուլի անցկացման հսկողությունը դրված էր համայնքապետարանի վրա, որը և փայլուն իրականացրեց Եղեգնաձորի մարզադպրոցի կոլեկտիվը:

08.03.25 Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8֊ի առթիվ։ Դուք եք մեր ընտանիքների լույսը, անգնահատելի է ձեր դերը մեր հայրենիքի զարգացման գործում, քանի որ հենց դուք եք պահպանում և սերունդներին փոխանցում մեր ազգային ավանդույթները, դաստիարակում հայրենասեր զավակներ։ Դուք ձեր անհուն սիրով ջերմացնում եք բոլորիս և օգնում դիմակայել բոլոր փորձություններին։
Սիրելի՛ կանայք, քույրեր և աղջիկներ, թո՛ղ ձեր կյանքը լի լինի սիրով և ներդաշնակությամբ, խաղաղ երկնքի տակ իրականան ձեր բոլոր նպատակները, և ձեզ միշտ ուղեկցեն հաջողությունները։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8
28.02.25 Համայնքի ՆՈՒՀ-երի ներկայացուցիչների փոխադարձ այցելությունը Մալիշկայի թիվ 2 մանկապարտեզ

Շարունակվում են համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագետների փոխադարձ այցելությունները: Այս անգամ ուսումնական գործընթացը դիտարկվել է Մալիշկայի թիվ 2 մանկապարտեզում: ՆՈՒՀ-երի ներկայացուցիչները մասնակցել են բաց դասին, դիտարկել երեխաների զարգացմանը նպաստող միջավայրը և այցն ամփոփել համատեղ քննարկմամբ:

 

21.02.25 «Հայ մեծերը» խորագիրը կրող ասմունքի մրցույթի վերաբերյալ
Եղեգնաձորի համայնքապետարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայ մեծերը» խորագիրը կրող հերթական ասմունքի մրցույթը, որին մասնակցել են համայնքի բոլոր դպրոցների 7-12 դասարանների լավագույն ասմունքող աշակերտները:Մրցույթի արդյունքները հետևյալ են՝ 7-8-րդ դասարաններ1-ին տեղ՝ Սմբատյան Տաթև, Եղեգնաձորի վարժարան, 2-րդ տեղ՝ Մկրտչյան Անգելինա, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց, 3-րդ տեղ՝ Սարգսյան Անի, Մալիշկայի թիվ 2 հիմնական դպրոց9-10-րդ դասարաններ1-ին տեղ՝ Դավթյան Խաչիկ, Եղեգնաձորի վարժարան, 2-րդ տեղ՝ Հարությունյան Համլետ, Վերնաշենի միջնակարգ դպրոց, 3-րդ տեղ՝ Սարգսյան Գոհար, Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոց, 11-12-րդ դասարաններ1-ին տեղ՝ Թառոյան Հռիփսիմե, Մալիշկայի ... Մանրամասն
21.02.25 «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում ներդրվող ծառայության վերաբերյալ

Օրերս Երևանում կայացած եռօրյա աշխատաժողովի ընթացքում Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատանքային խմբի կողմից և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) փորձագետների աջակցությամբ մշակվել է համայնքի կողմից մատուցվող ծառայության նախատիպը, որի նպատակն է նպաստել Եղեգնաձոր համայնքում սպորտային կրթության և դաստիարակության հետևողական և կանոնավոր իրականացմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերազինել Եղեգնաձորի մարզադպրոցը և ընդլայնել ծառայությունների շրջանակը:

Ծրագիրն իրականացվում է GIZ-ի կողմից «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հայոց բանակի օրը Եղեգնաձոր  համայնքում
Ամանոր 2025
ՀՀ Սահմանադրությունը Եղեգնաձոր համայնքում
Հունիսի 1-ը Եղեգնաձորում
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner