28.08.25
«ԱՐՄԱԳՐՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված առաջարկ
|
Հարգելի՛ բնակիչներ «ԱՐՄԱԳՐՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն աշնանացանի աշխատանքների սկսմանն ընդառաջ սկսել է աշնանացան ցորենի և գարու սերմերի մատակարարումները: Ձեզ է ներկայացվում ընկերության կողմից Ռուսաստանի Դաշնությունից ներկրված հավաստագրված սերմացուների ցանկը:
|
|
25.08.25
Դրամաշնորհային մրցույթների վերաբերյալ
|
Հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստեղծագործական ծրագրերին աջակցություն ցուցաբերելու նպատակով հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ՝ հետևյալ անվանակարգերով․• «Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր»,• «Կինոարվեստի նախագծեր»,• «Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր»,• «Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում»։Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք գրանցված են www.armeps.am էլեկտրոնային գնումների համակարգում։Հայտերի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և մասնակցության ...
Մանրամասն |
|
22.08.25
Նարդու ներհամայնքային մրցաշարի արդյունքների վերաբերյալ
|
Օգոստոսի 22-ին կայացավ Եղեգնաձոր համայնքի մեծահասակների երկար նարդու ներհամայնքային մրցաշարը, որին մասնակցեցին նարդու 30 սիրահարներ: Մրցաշարի բացմանը ներկա էին նաև համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը: Լարված պայքարում հաղթող ճանաչվեց Գետափի բնակիչ Հայկ Հովհաննիսյանը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Գլաձորի բնակիչ Ատոմ Մարտիրոսյանը, իսկ 3-րդ հորիզոնականը՝ Վերնաշենի բնակիչ Հակոբ Հարությունյանը: Շնորհավորում ենք հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին՝ արդեն ավանդական դարձած մրցաշարին ակտիվորեն մասնակցելու համար:
|
|
20.08.25
«Հայրենիքն, արվեստն ու ես» մրցույթ-ստուգատեսի արդյունքների վերաբերյալ
|
Հրապարակվել են «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա բարեգործական ՀԿ-ի կողմից իրականացվող «Երաժշտական, արվեստի, գեղարվեստի պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական և գործնական աջակցություն, մանկավարժների դասալսումներ» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Հայրենիքն, արվեստն ու ես» մրցույթ-ստուգատեսի հիման վրա կազմված վարկանիշային և աստիճանակարգային ցուցակները: Ըստ վարկանիշային աղյուսակի Եղեգնաձոր համայնքը Վայոց ձորի մարզում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, իսկ հանրապետության մասշտաբով՝ 4-րդ հորիզոնականը: Շնորհակալություն ենք հայտնում մեր արտադպրոցական ուսումնական հաստատություններին՝ արդյունավետ աշխատանքի համար:  
|
|
19.08.25
Համայնքում իրականացվող ծրագրերի վերաբերյալ
|
Մեկնարկել են Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի Սուրբ Աննա եկեղեցի տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 146 068 390 ՀՀ դրամ, որի 55 տոկոսը վճարվելու է համայնքային բյուջեից, իսկ 45 տոկոսը՝ պետության կողմից:
|
|
19.08.25
Նարդու ներհամայնքային մրցաշարի վերաբերյալ
|
Հարգելի՛ բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ ս/թ օգոստոսի 22-ին, ժամը՝ 10:00-ին Եղեգնաձորի քաղաքային մարզադաշտում կանցկացվի նարդու մեծահասակների ներհամայնքային մրցաշար, որին կարող են մասնակցել 40 և ավել տարիք ունեցող անձինք: Մասնակցության համար կարող եք զանգահարել 093 400184 հեռախոսահամարով կամ մոտենալ Եղեգնաձորի մարզադպրոց: Սիրով սպասում ենք նարդու սիրահարներին:
|
|
18.08.25
Խաղողօրհնեքը Եղեգնաձոր համայնքի Գետափ և Մալիշկա բնակավայրերում 🍇
|
Խաղողօրհնեքը Եղեգնաձոր համայնքի Գետափ և Մալիշկա բնակավայրերում 
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |