Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ.-ի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլուխը, հաշվի առնելով ավագանու 27.12.2019թ-ի թիվ 98-Ն որոշումը և նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներին՝ չի խանգարում ինժեներական կառույցներին.
1․ Համայնք Եղեգնաձոր ք․, Վ․ Համբարձումյան փողոց 6/1 հասցեում գտնվող Մարտին Նորիկի Մաթևոսյանին և Սեդա Գառնիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառուցված 174․82 քմ մակերեսով բնակելի տունը, 19․25 քմ մակերեսով ծածկը, 1․29 քմ մակերեսով պարիսպը և 1․25 քմ մակերեսով պարիսպը (ընդհանուր 196,61 քմ մակերեսով) համարել օրինական:
2․ Առաջարկել կառույցն իրականացրած Մարտին Նորիկի Մաթևոսյանին և Սեդա Գառնիկի Հարությունյանին շինության օրինականացման համար վճարել 1քմ՝ 1300 դրամ, ընդամենը 255593 ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.04.2003թ.-ի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:
3․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:
4․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու պահից: