Այսօր: Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2017թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընդունելություն
2016,Հոկտեմբեր 1 - 2017,Դեկտեմբեր 31


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.12.17 ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԷՐԹԻՉԻ ՔՎԱՐՑԻՏՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ 3-ՐԴ ՀԱՆՔԱՇԵՐՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
 Դեկտեմբերի 8-ին Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ <<Մուլտի Գրուպ Կոնցեռն>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված էրթիչի քվարցիտների հանքավայրի 3-րդ հանքաշերտի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում։ Հանրային քննարկմանը մասնակցում էին ՀՀ Բնապահպանության նախարարության <<Շրջակա  միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ի  մասնագետ Զարուհի Զուռնաչյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Ավագյանը,ավագանու անդամներ,  Արփի և Եղեգնաձոր համայնքների բնակիչներ։  Ելույթ ունեցավ <<Շրջակա  միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-Ի  մասնագետ ... Մանրամասն
03.12.17 ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛  եղեգնաձորցիներ 1992թ.–ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան  դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: Աշխարհի 81 երկիր, որոնց թվում է նաև Հայաստանը, ստորագրեց փաստաթուղթը: Այս օրը ևս մեկ առիթ է հանրության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին սևեռելու և հասարակության մեջ նրանց լիակատար  ինտեգրմանն ուղղված նոր ծրագրեր կազմելու համար։ Վստահ եմ, որ հատկապես այս տարի մենք որոշակի աշխատանքներ իրականացրինք ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց ժամանցը։ Համոզված եղեք, որ ձեզ հուզող խնդիրները համայնքապետարանի և անձամբ իմ մշտական ուշադրության կենտրոնում են։ Կոչ եմ անում մեր հասարակության բոլոր անդամներին լինել առավել սրտացավ, կարեկից հաշմանդամություն ... Մանրամասն
01.12.17 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁՄՌԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

Այսօր ձմռան առաջին օրն է՝ դեկտեմբերի 1-ը: Շնորհավորում ենք բնության ամենահեքիաթային եղանակի գալստյան առթիվ:

29.11.17 ՄԻԱՍԻՆ ՊԱՅՔԱՐԵՆՔ ՏԵՐԵՎՆԵՐԻ ԱՅՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԾԽԻ ԴԵՄ
Բոլորիս է հայտնի, որ աշնանը` տերևաթափից հետո, ավանդաբար հավաքում և այրում են տերևները, ինչը մեծ վնաս է պատճառում շրջակա միջավայրին ու մարդու առողջությանը: Տերևների այրումն աղտոտում է օդը, առաջացնում է շնչառական խնդիրներ և երբեմն էլ հրդեհի պատճառ է դառնում: Խոնավության պատճառով տերևներն ավելի դանդաղ են այրվում և արտանետում են օդով տեղափոխվող մասնիկներ ` փոշի, մուր և այլ կարծր նյութեր:Այդ մասնիկները կարող են ներթափան ցել թոքեր և առաջացնել հազ, ցավ կրծքավանդակում, հևոց և երբեմն նաև երկարաժամկետ ( խրոնիկ) շնչառական խանգարումներ:Տերևների այրումից առաջացած ծուխը կարող է գրգռել առողջ մարդու աչքերը, քիթը և կոկորդը:Այն շատ վատ է անդրադառնում երեխաների ու ծերերի , ասթմայով ... Մանրամասն
29.11.17 ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ասֆալտածածկույթի վերանորոգման աշխատանքներ՝ բժիշկ Գևորգյան փողոցի /թիվ 1 դպրոց-պահածոների գործարան / հատվածում։

Շահումյան 16 բ/շ տանիքի հիմնանորոգում

28.11.17 ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀՐԱՎԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հարգելի՛ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ ցանկանում ենք տեղեկացնել, որ 2017 թ. դեկտեմբերի 4-ին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի ամերիկյան համալսարում մեկնարկում է Հայաստանում նախադեպը չունեցող դասընթաց՝ ուղղված ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը հետևյալ 4 ոլորտներում. 1.պետական բյուջեի հատկացումների և քաղաքականությունների իրականացման մշտադիտարկում, 2.հանրային քաղաքականությունների խնդիրների հատկորոշում, փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակում և վերլուծություն, հանրային քաղաքականությունների իրականացում,   3. ՔՀԿ-Կառավարություն և ՔՀԿ-ՏԻՄ երկխոսության ձևավորում, 4. ՔՀԿ-ների կոալիցիաների կառուցում և զարգացում: ... Մանրամասն
24.11.17 ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԸ ՄԻԱՑԱՎ <<ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ>> ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Տեղական տնտեսական զարգացումը գործընթաց է, որի միջոցով տեղական ինքնակառավարման մարմինները համագործակցում են գործընկերների (մասնավոր հատված, հանրային կազմակերպություններ և ՔՀԿ-ներ ) հետ՝ բարելավելու տեղական գործարար միջավայրը և այդպիսով ստեղծելու պայմաններ մասնավոր հատվածի վրա հիմնված տնտեսական զարգացման և զբաղվածության ապահովման համար: 
Նախաձեռնության նպատակն է տեղական մակարդակում աջակցել համայնքներին ՝ դառնալու տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման ակտիվ նախաձեռնողներ՝ սեփական կարողությունների, տեխնիկական հմտությունների զարգացման և մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ճանապարհով:

20.11.17 Բարի լույս, Եղեգնաձոր:

Ջերմաստիճանը Եղեգնաձորում՝ + 8 
Good morning, Yeghegnadzor! Доброе утро, Ехегнадзор.

17.11.17 «Տեղեկատվության ազատություն, օրենսդրություն եւ պրակտիկա» դասընթացի մասնակցության հայտադիմում

 

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScSYklHDwLZABjXcWtHFPTQZ-kxA73w-DtaEkiArPWoOoyCtg/viewform

17.11.17 ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ ուսանողներ,
Այսօր տարբեր երկրներում նշվում է Ուսանողների միջազգային օրը: Օգտվելով առիթից շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ և ցանկանում, որ ձեր կյանքում ապագա գործունեությունը հիմնված լինի բարձր արժեքների, ազնիվ նպատակների և վեհ գաղափարների վրա: Ուրախ եմ, որ դուք ձեր ակտիվ մասնակցությունն եք բերում Եղեգնաձորում տեղի ունեցող գրեթե բոլոր միջոցառումներին՝ հաճախ նույնիսկ դառնալով այս կամ այն միջոցառման նախաձեռնողը: 
Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և կրթական ու գիտական նորանոր բարձունքների հաղթահարում, հաջողություններ ու համարձակ ձեռնարկումներ՝ ի նպաստ հասարակության և ի շահ մեր համայնքի:

14.11.17 ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ
Նոյեմբերի 13-ին Եղեգնաձորի համայնքապետ Դավիթ Հարությունյանը հյուրընկալեց թիվ 1 մանկապարտեզի փոքրիներին, ովքեր փոքրիկ անակնկալ էին պատրաստել համայնքապետի և աշխատակազմի համար:   Օրը պատահական ընտրված չէր, քանզի այսօր ողջ աշխարհը նշում է Բարության միջազգային օրը: Երեխաները, իրենց ընկերների և ծնողների անունից, գեղեցիկ երգով ու բանաստեղծություններով իրենց շնորհակալությունը հայտնեցին համայնքապետ Դավիթ Հարությունյանին՝ մանկապարտեզի խոհանոցի վերանորոգման և կահավորման համար: Երեխաների անակնկալն այդքանով չավարտ վեց. փոքրիկները համայնքապետին հանձնեցին շնորհակալագիր և խորհրդանշական օսկար արձանիկ՝ «Լավագույն համայնքապետ» գրառմամբ: Նրանք մաղթեցին համայնքապետին աշխատանքային նորանոր բարձունքներ, ... Մանրամասն
10.11.17 ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի համայնքապետեր, ավագանու անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ. Ջերմորեն շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մասնագիտական տոնի կապակցությամբ։  Այսօր մենք տոնում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման   21-ամյակը։ 1996 թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ՀՀ-ում առաջին անգամ ստեղծվեց տեղական ինքնակառավարման համակարգը, և այդ օրը նշվում է որպես ՏԻՄ-ի օր: Վստահ եմ, որ տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ ջանքերը հնարավորություն կտան հաջողությամբ հաղթահարել դժվարությունները, ունենալ ավելի հարմարավետ ու բարգավաճ համայնքներ և ավելի զարգացած ու ավելի բարեկեցիկ երկիր:  Շնորհավորում ... Մանրամասն
03.11.17 ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ

Նոյեմբերի 2-ին Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը համայնքապետարանում հյուրընկալեց թիվ 5 մանկապարտեզի տնօրեն՝ Գոհար Պողոսյանին և իր սաներին, ովքեր փոքրիկ անակնկալ էին պատրաստել պարոն Հարությունյանի համար։ 
Փոքրիկներն եկել էին աշխատակազմի, ծնողների և իրենց 120 ընկերների անունից շնորհակալություն հայտնելու մանկապարտեզի վերանորոգված և կահավորված խոհանոց նվեր ստանալու համար։ 
Համայնքապետ Դավիթ Հարությունյանն ողջունեց նրանց, խոստանալով գարնանը բարեկարգել նրանց խաղահրապարակը։

02.11.17 ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ․․․

  Նոյեմբերի 2-ին Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզի կրտսեր 2-րդ խումը՝ դաստիարակ Լուսյա Մարկոսյանի գլխավորությամբ,  ամփոփեց «Աշուն» թեման: Փոքրիկները ներկայացրին աշնան գույնզգույն երանգները, երգեցին, պարեցին, արտասանեցին, ինչպես նաև օգտվեցին ոսկեզօծ աշնան բարիքներից:

31.10.17 ԻՐԱԶԵԿՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Հարգելի բնակիչներ

«Աղբահանության և սանիտարական մաքրման» մասին ՀՀ օրենքի համաձայն՝ աղբահանության վճարը սահմանվում է կենցաղային և ոչ կենցաղային  աղբի համար։

 «Աղբահանության և սանիտարական մաքրման» վճարը կարող եք վճարել Եղեգնաձորի համայնքապետարանի  900355001794 հաշվեհամարին

27.10.17 ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ 2017Թ․-Ի ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 22-ին Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում կայացավ Հայաստանի դպրոցականների վոլեյբոլի առաջնության եզրափակիչ խաղը՝ Եղեգնաձորի և Ղարաբաղի թիմերի միջև, որտեղ Եղեգնաձոր համայնքի դպրոցականների վոլեյբոլի թիմը գրավեց երկրորդ տեղը։ 
Շնորհավորում ենք մեր թիմին և ցանկանում նորանոր հաղթանակներ

21.10.17 ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ <<ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ>> ԾՐԱԳԻՐԸ
Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում Եղեգնաձորում իրականացվել են լայնածավալ սանմաքրման աշխատանքներ: Պատշաճ տեսքի են բերվել հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցների ու ճանապարհների հարակից տարածքները՝ շուրջ : Մաքրման աշխատանքներին մասնակցել են Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքապետարանի ենթակայության կառույցների և պետական ու մասնավոր կազմակերությունների աշխատակիցներ՝ թվով 2000 մարդ։ Շնորհակալություն ենք հայտնում համայնքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերությունների աշխատակիցներին՝ հոկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացրած համապետական ... Մանրամասն
20.10.17 ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ԻԹՖ ԹԱԵՔՎՈՆԴՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցավ ԻԹՖ Թաեքվոնդոյի Հայաստանի գավաթի առաջնություն՝ նվիրված ֆեդերցիայի 20-ամյակին: Առաջնությանը մասնակցեցին նաև Եղեգնաձորի և  Քարագլխի ակումբի 17 մարզիկները մարզիչ` Վահան Վարդանյանի գլխավորությամբ և ցուցաբերեցին հետևյալ արդյունքները՝

ոսկե մեդալ -8

արծաթե - 5

բրոնզե- 2

թիմային հաշվարկով 2 գավաթ:

Շնորհավորում ենք մեր մարզիկներին և ցանկանում  նորանոր հաղթանակներ:

05.10.17 Եղեգնաձորի համայնքապետի ուղերձը ուսուցչի տոնի առթիվ
Սիրելի ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Դուք կարողանում եք  անկախ առկա խնդիրներից ու հոգսերից, սփռել  լույս  դեպի գիտելիքը, դեպի հավատն ու իրական արժեքները: Համայնքը միշտ բարձր է գնահատել ուսուցչին և խոնարհվել նրա  վաստակի առաջ: Այսօր նունպես բարձր է ուսուցչի դերը մեր համայնքի առաջընթացի գործում: Սիրելի ուսուցիչներ,  շնորհակալ ենք ձեզ,  քանի որ անգնահատելի և մեծ է ձեր դերը մատաղ սերնդին կրթելու և դաստիարակելու ազգանվեր գործում։ Շնորհակալ ենք ձեր նվիրվածության և անխոնջ աշխատանքի համար։ Կրկին շնարհավորելով այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ անսպառ եռանդ և ստեղծագործական հաջողություններ: Շնորհավոր ... Մանրամասն
04.10.17 ԱՎԱՐՏՎԵՑ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԵՎ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ՈՒ ՏԱՆԻՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ

2017 թվականի հոկտեմբեր ամսին շահագործման հանձնվեց Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզի խոհանոցը՝ բյուջեն 4603.7 հազ. դրամ և թիվ 5 մանկապարտեզի խոհանոցն ու տանիքը՝ բյուջեն 7790 հազ դրամ։

 

1 2 3 4 5 6 7


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1

+374 281 22020

yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner