18.03.24
«Երկրի ժամը» բնապահպանական շարժման մասին
|
2008 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։ Այս տարի «Երկրի ժամը» ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 23- ին, ժամը՝ 20:30-21:30-ին: Կոչ ենք անում նշված ժամանակահատվածում միանալ և աջակցել շարժմանը:
|
|
09.03.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության միջոցառումների անցկացման պլան-ժամանակացույցի՝ ս/թ մարտի 12-ին Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում, ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում իրականակացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու են բնակավայրի շչակները:
|
|
08.03.24
Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
|
Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8֊ի առթիվ։ Դուք եք մեր ընտանիքների լույսը, անգնահատելի է ձեր դերը մեր հայրենիքի զարգացման գործում, քանի որ հենց դուք եք պահպանում և սերունդներին փոխանցում մեր ազգային ավանդույթները, դաստիարակում հայրենասեր զավակներ։ Դուք ձեր անհուն սիրով ջերմացնում եք բոլորիս և օգնում դիմակայել բոլոր փորձություններին։ Սիրելի՛ կանայք, քույրեր և աղջիկներ, թո՛ղ ձեր կյանքը լի լինի սիրով և ներդաշնակությամբ, խաղաղ երկնքի տակ իրականան ձեր բոլոր նպատակները, և ձեզ միշտ ուղեկցեն հաջողությունները։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8
|
|
05.03.24
Ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով հերթագրման աշխատանքների վերաբերյալ
|
Տեղեկացնում ենք, որ Եղեգնաձորի համայնքապետարանում և վարչական ղեկավարների նստավայրերում մեկնարկել են ռուսական արտադրության ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով հերթագրման աշխատանքները։ Ազոտական պարարտանյութ հնարավոր է գնել «ԻՆՈՎԱՏՈՐ» ՍՊԸ֊ից՝ 7500 ՀՀ դրամ արժեքով։ Հերթագրման աշխատանքների վերջնաժամկետը սույն թվականի մարտի 29֊ն է։ Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 0281 2 51 83 հեռախոսահամարով կամ մոտենալ համայնքապետարան։
|
|
04.03.24
Երիտասարդական կենտրոններ ստեղծելու դրամաշնորհային մրցույթի հրավեր
|
Հարգելի՛ բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ երիտասարդական կենտրոնների ստեղծման համար: Մրցույթի դրամաշնորհային ընդհանուր ֆոնդը կազմում է 105 288 000 (հարյուր հինգ միլիոն երկու հարյուր ութսունութ հազար) ՀՀ դրամ, որից յուրաքանչյուր երիտասարդական կենտրոնի ստեղծման համար կարող է հատկացվել առավելագույնը 26 322 000 (քսանվեց միլիոն երեք հարյուր քսաներկու հազար) ՀՀ դրամ: Ստեղծվող երիտասարդական կենտրոնները պետք է ապահովեն իրենց կողմից մատուցվող ծառայությունների հասանելիությունը համայնքում բնակվող բոլոր երիտասարդների համար: Երիտասարդական կենտրոնները իրենց գործունեությունը պետք է ապահովեն սոցիալական ձեռնարկատիրության ...
Մանրամասն |
|
01.03.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ս/թ մարտի 4-ին Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում, ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում իրականակացվելու է «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Գործարկվելու են բնակավայրի շչակները:
|
|
27.02.24
Անվճար հոգեբանական օգնություն Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Ջերմուկի մասնաճյուղում
|
Հարգելի՛ բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ Սանտե Արմենիա կազմակերպության (Ֆրանսիայի և Շվեյցարիայի հայ բժիշկների կազմակերպություն) աջակցությամբ և Հայկական հոգեբուժական ասոցացիայի համակարգմամբ՝ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Ջերմուկի մասնաճյուղում (ք. Ջերմուկ, Մաշտոցի փողոց 4-րդ փակուղի, 3/3 շենք, Ջերմուկի ԱԿ), մասնաճյուղի ղեկավար, հոգեբան Լիանա Պապոյանի կողմից ցուցաբերվում է անվճար հոգեբանական օգնություն կարիք ունեցող տարածաշրջանի բնակիչներին, ինչպես նաև բռնի տեղահանված բնակչությանը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |