Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ և 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը և հաշվի առնելով ավագանու 17.12.2018թ-ի թիվ 94-Ն որոշումը.
1․Հանգուցյալ Գրիշա Ռուբենի Մանուկյանին և համասեփականատերեր հանգուցյալ ԹամամՎարդանի Մանուկյանին ,Սմբատ Գրիշայի Մանուկյանին ,Գեղանուշ Կոլյայի Հարությունյանին, Արա Սմբատի Մանուկյանին ,Կարեն Սմբատի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2096562 վկայական) բնակելի տան և տնամերձի՝ ք․ Եղեգնաձոր, Գլաձորյան թիվ 27 հասցեն փոփոխել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր ք․, Գլաձորյան փողոց տուն 27 ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից։