Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2021թ.-ին ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրամադրվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու <<ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԱՁՈՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ 380Մ ՀԱՏՎԱԾԻ,ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ 210 Մ ԵՎ ՄՈՄԻԿԻ ՓՈՂՈՑԻ I-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ 270 Մ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ>> տնտեսական զարգացման ծրագիրը:
2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել <<ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԱՁՈՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ 380Մ ՀԱՏՎԱԾԻ,ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ 210 Մ ԵՎ ՄՈՄԻԿԻ ՓՈՂՈՑԻ I-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ 270 Մ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ>> տնտեսական զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը:
3.Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2021թ.-ի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրն իրականցնելու և համայնքային ներդրում կատարելու համար
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից։