Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ, 60-րդ և 81-րդ հոդվածի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ.-ի թիվ 286-Ն որոշման 46-րդ կետի 46.2 -րդ կետի ա ենթակետի պահանջները․
1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` ընդհանուր օգտագործման, 10-001-0045-0011 կադաստրային ծածկագրով, համայնք Եղեգնաձոր ք․, Նարեկացու փողոց 10/1 հասցեում գտնվող 0․0018 հա մակերեսով հողամասը 25 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով հատկացնելու Արտակ Զավենի Վարդանյանին։
2. Տարեկան վարձավճարի չափ սահմանել 40000 ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։