Այսօր: Երկուշաբթի, 6 Հուլիսի 2020թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 51
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 51


Զեկ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

18.07. 2017Թ. ԹԻՎ 7 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ԿԱՅԱՑՎԱԾ ԹԻՎ 45 ՈՐՈՇՈՒՄԸ ԽՄԲԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-19-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12, 14 և 25-րդ հոդվածների և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի դրույթներով՝ սահմանել Եղեգնաձոր քաղաքի տարածքում տեղական վճարի հետևյալ դրույքաչափերը.

Համայնքի կողմից իրավաբանական անձանց աղբահանության վճար վճարողների համար, աղբահանության աշխատանքները կազմակերպելու նպատակով աղբահանության վճարը համայնքի ավագանին սահմանում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝

ա) առևտրի /այդ թվում շուկաների/ հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայության 1քմ համար՝ 25 ՀՀ դրամ.

բ) հյուրանոցներ և հյուրանոցային ծառայություններ՝ 15 ՀՀ դրամ.

գ) արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինություններ՝ 5 ՀՀ դրամ.

դ) կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական շինություններ՝ 3 ՀՀ դրամ: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner