Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 19-րդ կետի պահանջներով. Սահմանել համայնքի ենթակա կազմակերպություններում ծնողական մուծումների դրույքաչափերը. 1. Թիվ 1 և 2 մանկապարտեզներում յուրաքանչյուր երեխայի համար ամսեկան - 3500 դրամ 2. Թիվ 5 մանկապարտեզում յուրաքանչյուր երեխայի համար ամսեկան - 4000 դրամ 3. Գեղարվեստի դպրոցի յուրաքանչյուր երեխայի համար ամսեկան - 3500 դրամ 4. Սահմանել վարձավճարի զեղչ 50%-ի չափով հետևյալ դեպքերում. · Միևնույն ընտանիքից երկու կամ երեք երեխա Գեղարվեստի դպրոց ընդունվելու դեպքում` երկրորդ կամ երկրորդ և երրորդ երեխայի համար · Առաջին կարգի հաշմադամ,բազմազավակ (չորս և ավելի անչափահաս երեխաներ) ծնողների համար 5. Միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ազատվում են վարձավճարից : 6. Սույն որոշումը «Իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 34 և 56 հոդվածներին համապատասխան ներկայացնել ՀՀ Արդարադատության նախարարություն`պետական գրանցման ու հրապարակման :
|