Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով. 1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Եղեգնաձոր ք., Պ․ Սևակի փողոց 9/4 հասցեում գտնվող 10-001-0049-0121 կադաստրային ծածկագրով, 0,02261 հա մակերեսով, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման հողատարածքը մեկ լոտով աճուրդով օտարելու վերաբերյալ համայնքապետի առաջարկությանը:
2. Մեկնարկային գին սահմանել 1044300 ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |