Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 19-րդ կետի պահանջներով.
Սահմանել համայնքի ենթակա կազմակերպություններում ծնողական մուծումների դրույքաչափերը.
1. Թիվ 1, 2 և 5 մանկապարտեզ ՀՈԱԿ -ներում յուրաքանչյուր երեխայի համար ամսեկան - 4500 դրամ
2. Գեղարվեստի դպրոցի յուրաքանչյուր երեխայի համար ամսեկան - 3500 դրամ 3. Սահմանել վարձավճարի զեղչ 100%-ի չափով հետևյալ դեպքերում. · Միևնույն ընտանիքից երկու կամ երեք երեխա Գեղարվեստի դպրոց ընդունվելու դեպքում` երկրորդ կամ երկրորդ և երրորդ երեխայի համար · Առաջին կարգի հաշմադամ,բազմազավակ (չորս և ավելի անչափահաս երեխաներ)ծնողների համար:
. Միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար : 4. Սույն որոշումը «Իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 34 և 56 հոդվածներին համապատասխան ներկայացնել ՀՀ Արդարադատության նախարարություն`պետական գրանցման ու հրապարակման :
|