Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի ա/ենթակետի, 4-րդ կետի 1 և 2 ենթակետի, 5-րդ կետի ա/ և գ/ ենթակետի, 6-րդ կետի դ/ ենթակետի, 8-րդ, 10-րդ կետերի ու 11-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի և 34-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով.
Սահմանել Եղեգնաձոր քաղաքի տարածքում տեղական տուրքերի և վճարների հետևյալ դրույքաչափերը` Տեղական տուրքերի դրույքաչափերը` 1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների / ներառյալ` ոչ հիմնական / շինարարության /տեղադրման/ թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է` հիմնական օբյեկտների համար` ա/ մինչ 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական / ամառանոցային/ տների, ինչպես նաև մինչ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար` -10 000 դրամ 2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական, այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների /բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի/ համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով` ա/ չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում` ստորգետնյա/ հետևանքով օբյեկտի ընդանուր մակերեսի ավելացում շենքերի գործառական նշանակության փոփոխություն` -3000դրամ 3. Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է` ա/ ոգելից խմիչքների վաճառքի, թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` -4 000 դրամ բ/ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` -4000 դրամ 4.Համայնքի տարածքում ա/ բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է` յուրաքանչյուր օրվա համար` -350 դրամ
բ/ վառելիքի , սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար` - 150 000դրամ գ/ խանութներում,կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար ` - 30000 դրամ 5. Համանքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները /սաունաները/, խաղատները ժ. 24 00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` բ/ հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` -50 000 դրամ 6.Համայնքի տարածքում մարդատար տաքսու /բացառությամբ երթուղային տաքսիների/ ծառայության ընթացիկ տարում իրականացնելու թույլտվության համար, յուրաքանչյուր միավորի համար` -10000 դրամ 7. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 1 քմ-ի համար տեղական տուրքը սահմանել ա/ ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` - 1500 դրամ բ/ թունդ ալկոհոլային / սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս/ արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` - 3 000 դրամ գ/ այլ արտաքին գովազդի համար` - 1 000 դրամ 8. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առք ու վաճառքի թույլտվության համար` 50 000 դրամ: Տեղական վճարներ
1.Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկա-տնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու շինարարության ավարտը փաստագրելու համար` Տեղական ինքնակառավարման մարմնի մատուցված ծառայությունների դիմաց փոխահատուցման վճար -5 000 դրամ 2. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աղբահանությունը կազմակերպելու համար` աղբահանության վճար - 210 դրամ: 3.Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվության վճար - 1000 դրամ :
|