Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 58
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2013 թվականի N_
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի  ա/ենթակետի, 4-րդ կետի 1 և 2 ենթակետի, 5-րդ կետի ա/ և գ/ ենթակետի,  6-րդ կետի   դ/ ենթակետի, 8-րդ,  10-րդ կետերի ու 11-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի և 34-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2005թ-ի թիվ 2387-Ն որոշման 49-րդ կետը.  

Սահմանել Եղեգնաձոր քաղաքի տարածքում տեղական տուրքերի և վճարների հետևյալ դրույքաչափերը`

Տեղական տուրքերի դրույքաչափերը`
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների  / ներառյալ` ոչ հիմնական / շինարարության  /տեղադրման/ թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`
հիմնական օբյեկտների համար`
ա/ մինչ 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական / ամառանոցային/ տների, ինչպես նաև մինչ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար`                                                                           -10 000 դրամ
2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական, այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների /բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի/ համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
ա/ չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում` ստորգետնյա/ հետևանքով օբյեկտի  ընդանուր մակերեսի ավելացում շենքերի  գործառական  նշանակության    փոփոխություն`                                                 -3000դրամ                   
   3. Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է`                          
ա/ ոգելից խմիչքների վաճառքի, թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար`                        -4 000 դրամ
բ/ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար`         -4000 դրամ
4.Համայնքի տարածքում
ա/ բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է` յուրաքանչյուր օրվա համար`                                                                                                                                                   -350 դրամ

  
բ/ վառելիքի ,   սեղմված բնական    կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում   հեղուկ վառելիքի  և    (կամ)    սեղմված բնական      կամ հեղուկացված նավթային գազերի         և      տեխնիկական  հեղուկների     վաճառքի թույլտվության    համար տեղական տուրքը ընթացիկ         տարվա համար`                                                                                                                                                             - 150 000դրամ
գ/ խանութներում,կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար `                                                                                               - 30000 դրամ
5. Համանքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները /սաունաները/, խաղատները   ժ. 24 00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`
                                                   
բ/ հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար`                                                     -50 000 դրամ
6.Համայնքի տարածքում մարդատար տաքսու /բացառությամբ երթուղային տաքսիների/ ծառայության ընթացիկ տարում իրականացնելու թույլտվության համար, յուրաքանչյուր միավորի համար` -10000 դրամ
7. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու  թույլտվության համար 1 քմ-ի համար տեղական տուրքը սահմանել
    
ա/ ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`                                                                                                                                   - 1500 դրամ
բ/ թունդ ալկոհոլային / սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս/ արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`                                                                                                               - 3 000 դրամ
  
գ/ այլ արտաքին գովազդի համար`                                                                                             - 1 000  դրամ
  
8. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առք ու վաճառքի թույլտվության համար` 50 000 դրամ:

9. համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է ՝

հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում -9000 դրամ

ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում -1000 դրամ: 


Տեղական  վճարներ

1.Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկա-տնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու շինարարության ավարտը փաստագրելու համար` Տեղական ինքնակառավարման մարմնի  մատուցված ծառայությունների  դիմաց փոխահատուցման վճար                                                                             -5 000 դրամ  
2. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աղբահանությունը կազմակերպելու համար`         աղբահանության վճար                                                                                -   210 դրամ:
3.Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվության վճար                                                                       -  1000 դրամ :

  4. Եղեգնաձորի  քաղաքային համայնքի  կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար տեղական  վճար  սահմանել` յուրաքանչյուր մասնակցից 2000 դրամ, անշարժ գույքի oբյեկտներին հասցեներ տրամադրելու  համար - 3000 դրամ , ճարտարապետա-հատակագծային առաջադրանք տրամադրելու համար - 5000 դրամ :

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner