Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով. 1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող 10-001-051-033 կադաստրային ծածկագրով, 0.0018 հա մակերեսով, համայնք Եղեգնաձոր ք. Միկոյան փողոց 5/5 հասցեում գտնվող, նպատակային նշանակությունը`բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման ավտոտնակով ծանրաբեռնված հողամասն ուղղակի վաճառքով օտարելու Արտաշես Մառլենի Բաբայանին։
2. Վաճառքի գին սահմանել 22356 ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։
|