Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 24
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 24


Զեկ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Բարձրավոլտ էլեկտրացանցեր>> փակ բաժնետիրական ընկերությունը Եղեգնաձոր համայնքի բնակչից սեփականության իրավունքով ձեռք է բերել Եղեգնաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության 4 միավոր վարելահող 1367 քմ մակերեսով՝ ըստ հետևյալ կադաստրային ծածկագրերի 10-001-0333-0014,10-001-0366-0037,10-001-0327-0062,10-001-0367-0015 և գյուղատնտեսական նշնակության 2 միավոր խաղողի այգի 481 քմ մակերեսով՝ ըստ հետևյալ կադաստրային ծածկագրերի 10-001-0331-0020,10-001-0359-0043 :

Հողամասերի ձեռքբերման հիմնական նպատակը ՎԶՄԲ կողմից ֆինանսավորվող <<Էլեկտրակառավարման հուսալիություն >> ծրագրի շրջանակներում իրականացվող Հրազդան ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220 կվ էլեկտրահաղորդման օդային գծի վերակառուցման համար նախատեսված բարձրավոլտ էլեկտրական հենասյուների կառուցումն  ու սպասարկումն է :

Վերը նշված ծածկագրով հողամասում կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է նշված գյուղատնտեսական նշանակության հողամասը փոխադրել էներգետիկայի,կապի,տրանսպորտի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիայի :

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1- ին մասի 21-րդ կետի պահանջներով .   

  1. Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 12.06.2014թ.<<Էլեկտրակառավարման հուսալիություն >> վարկային ծրագրի շրջանակներում <<Հրազդան ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220կվ էլեկտրահաղորդման օդային գծի վերակառուցման մասին >>N 599-Ն որոշման պահանջները , ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող <<ԲԷՑ>>ՓԲԸ սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական 10-001-0333-0014,10-001-0366-0037,10-001-0327-0062,10-001-0367-0015 կադաստրային ծածկագրերով վարելահողը՝1367 քմ մակերեսով և գյուղատնտեսական 10-001-0331-0020,10-001-0359-0043 կադաստրային ծածկագրերով խաղողի այգին՝ 481 քմ մակերեսով փոխադրել էներգետիկայի,կապի,տրանսպորտի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ ՎԶՄԲ կողմից ֆինանսավորվող <<Էլեկտրակառավարման հուսալիություն>> ծրագրի շրջանակներում իրականացվող Հրազդան ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220 կվ էլեկտրահաղորդման օդային գծի վերակառուցման համար նախատեսված բարձրավոլտ էլեկտրական հենասյուների կառուցման ու սպասարկման համար :
  2. Խնդրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետին սույն որոշումը ներկայացնելու ՀՀ Կառավարության քննարկմանը :   
  3.  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների դրական եզրակացությունը ստանալու դեպքում տվյալ հողամասերի նպատակային նշանակությունը էներգետիկայի,կապի,տրանսպորտի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա փոխելու նպատակով ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից  բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը :
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից :

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner