Այսօր: Շաբաթ, 11 Հուլիսի 2020թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 158
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 29
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 29


Զեկ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14․3-րդ  հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29․12․2011թ․-ի թիվ 1920-Ն որոշումը․

1․ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի կողմից Եղեգնաձոր համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու համայնքապետի առաջարկությանը։

2․ Հանձնարարել համայնքի ղեկավարին առաջարկվող փոփոխության նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե համաձայնեցման և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը ստանալու համար: 

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner