Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը և հաշվի առնելով ավագանու 17.12.2018թ-ի թիվ 94-Ն որոշումը.
1․ Թաթուլ Պարգևի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2454608 վկայական) առևտրի սրահի՝ ք․ Եղեգնաձոր, Նարեկացի 3/Ա-5 հասցեն փոփոխել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր ք․, Նարեկացի փողոց թիվ 3/1-5։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից։