Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով. 1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Եղեգնաձոր ք., Գլաձորյան փողոց 1-ին նրբանցք 3/1 հասցեում գտնվող 10-001-0113-0024 կադաստրային ծածկագրով, 0,00768 հա մակերեսով, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման հողատարածքը մեկ լոտով աճուրդով օտարելու վերաբերյալ համայնքապետի առաջարկությանը:
2. Մեկնարկային գին սահմանել 258340 ՀՀ դրամ:
3․ Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 22․07․2020թ․-ի <<ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,00768 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՄԵԿ ԼՈՏՈՎ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 73-Ա որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |