Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով ավագանու 22․05․2020թ․-ի թիվ 52-Ա որոշումը, 06.10.2020թ. համայնքապետարանում կայացած աճուրդի թիվ 1,2,3 արձանագրությունները.
1․ Համայնքային սեփականություն հանդիսացող համայնք Եղեգնաձոր ք․, Միկոյան փողոց 8/02 հասցեում գտնվող, 10-001-0051-0216 կադաստրային ծածակագրով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, 0․00321 հա մակերեսով հողատարածքը հատկացնել աճուրդում հաղթող ճանաչված Դավիթ Արամի Հովհաննիսյանին՝ 175000 ՀՀ դրամ առավելագույն արժեքով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Արամի Հովհաննիսյանին որոշման մասին իրազեկելու պահից։