Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 583
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշում N 84-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020, yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 2019 թվականի N 84-Ն

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության  օրենքի 33-րդ  հոդվածի 4-րդ մասի  պահանջներով.

1. Տալ համաձայնություն համայնքային բյուջեում կատարել պլանային փոփոխություն ,  հողի և անշարժ գույքի իրացումից առաջացած  5082.1 հազ. դրամ գումարը ներառել համայնքային բյուջե, այդ թվում 3858.2 հազ. դրամը  որպես հողի իրացումից  մուտքեր/ տող 8411/ ,   1223.9 հազ. դրամը  որպես անշարժ  գույքի իրացումից մուտքեր  /տող 8111/ և նպատակաուղղել .

  • 750 հազ.դրամ բաժին 4 խումբ 5 դաս 1 ճանապարհային տրանսպորտ ոլորտի նախագծա-հետազոտական ծախսեր հոդվածին /հոդված 5134/  Ալավերդյան,Չարենց-Թամանցիների և Մյասնիկյան փողոցների նորոգման աշխատանքների  նախագծերի ձեռք բերման համար
  • 250 հազ. դրամ բաժին 1  խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող  /ոլորտի նախագծա-հետազոտական ծախսեր հոդվածին /հոդված 5134/ ,, Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մանկապարտեզ ,, ՀՈԱԿ-ի շենքի ջեռուցման ցանցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի  ձեռքբերման համար :
  • 3096.1  հազ. դրամ նույն ոլորտի շենքերի և շինությունների կառուցում հոդվածին /հոդված 5112/ ,,Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի շենքի ջեռուցման ցանցի կառուցման համար : 
  • 986 հազ. դրամ բաժին 8 խումբ 2 դաս  7 հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում ոլորտի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածին ( հոդված 5113 ), <<Երաժշտական դպրոց>> ՊՈԱԿ-ի հարևանությամբ գտնվող   ցայտաղբյուրի  ջրահայելու վերականգնման աշխատանքների կատարման ֆինանսավորման համար :

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։


Կողմ -8

ԱՅՎԱԶՅԱՆ ԱՐՏԱՇ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՔԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍՄԲԱՏՅԱՆ ՍՄԲԱՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner