Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայասատանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ.-ի թիվ 1920-Ն որոշումը. 1. Տալ համաձայնություն Վրույր Անուշավանի Խաչատրյանին, Անժիկ Պապիկի Հովսեփյանին, Գոհար, Կարեն և Աննա Վրույրի Խաչատրյաններին սեփականության իրավունքով պատկանող, 10-001-0309-0052 կադաստրային ծածկագրով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, 0․3 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել՝ դարձնելով բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |