Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ 37-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ, 43-րդ կետերը և համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող հանձնաժողովի եզրակացությունը․ 1․ Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի 10.07.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից հատկացնել դրամական օգնություն՝
1) համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին՝ համաձայն հավելվածի,
2) «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարաններին (թվով 4 դասարան)՝ յուրաքանչյուրին 50 000-ական (հիսուն հազար) ՀՀ դրամ,
3) «Գլաձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանին՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ,
4) «Գետափի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանին՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ,
5) «Վերնաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանին՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ,
6) «Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանին՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ,
7) «Մալիշկայի Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանին՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |