Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.05.24 Եղեգնաձորի համայնքապետարանի և «Ռեստարտ Եղեգնաձոր» ՀԿ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը հանդիպել են «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» կազմակերպության, «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի և «Ռեստարտ Եղեգնաձոր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում խնդիրների լուծման և որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավվածությանը վերաբերող մի շարք հարցեր: «Համայնքի երիտասարդների երկխոսություն» ("Local youth dialogues") նախագծի շրջանակներում Եղեգնաձորի համայնքապետարանի և «Ռեստարտ Եղեգնաձոր» ՀԿ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է նպաստել ՏԻՄ-երի և երիտասարդների ... Մանրամասն
13.05.24 «Լադանիվա» խումբը փայլուն ներկայացրեց Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում
Մայիսի 7-11-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթը: Հայաստանն այս տարի ներկայացրեց «Լադանիվա» խումբը, որի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը արմատներով Եղեգնաձորից է:
Խումբը փայլուն ելույթ ունեցավ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում և եզրափակչում` գրավելով 8-րդ հորիզոնականը:
Շնորհավորում ենք մեր տաղանդավոր երգչուհուն փայլուն ելույթների կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ:
11.05.24 «Ստեղծագործի՛ր» խորագրով բացօթյա ցուցահանդեսի վերաբերյալ

Մայիսի 10-ին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրի սկզբնամասում տեղի ունեցավ Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների «Ստեղծագործի՛ր» խորագրով բացօթյա ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում «Հայկական գույներ», «Լավագույն բնանկար», «Տարբերվող ստեղծագործ միտք» անվանակարգերում հաղթողները ստացան պատվոգրեր:

09.05.24 Հարգանքի տուրք՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ. Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ մարզային իշխանության ներկայացուցիչների, աշխատակազմի, համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցների և բնակիչների ուղեկցությամբ, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել զոհված հերոսների հիշատակին:
Համայնքի բնակավայրերում ևս հարգանքի տուրք է մատուցվել զոհված հերոսների հիշատակին։
08.05.24 Հարգանքի տուրք՝ Երկրապահի օրվա կապակցությամբ

Երկրապահի օրվա կապակցությամբ Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Կ. Դեմիրճյանի անվան զբոսայգում գտնվող Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին:

08.05.24 «Ստեղծագործի՛ր» խորագրով բացօթյա ցուցահանդեսի վերաբերյալ

Հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ մայիսի 10-ին ժամը 18:30-ին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների  հիշատակին նվիրված հուշահամալիրի սկզբնամասում (Շահումյան փողոց) տեղի կունենա Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների «Ստեղծագործի՛ր» խորագրով բացօթյա ցուցահանդեսը: 

Սիրով հրավիրում ենք բոլորին:

07.05.24 Ծաղկեդրում՝ Հաղթանակի օրվա առթիվ

Հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ Հաղթանակի օրվա կապակցությամբ մայիսի 9-ին ժամը 11:00-ին  Եղեգնաձոր համայնքի բոլոր բնակավայրերում ծաղիկներ են խոնարհվելու մեր անմահ զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրներում:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner